Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Զինված ուժերը Սերժ Սարգսյանի համար Սոչիում գրանիտե պատվանդան են ստեղծել

Օգոստոս 06,2014 15:54

«Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը` Սոչիի հանդիպումից առաջ, գերագույն հրամանատարի համար ստեղծեցին գրանիտե պատվանդան, որտեղ նա բարձրությունից պետք է բանակցի»,- այսօր` օգոստոսի 6-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքերով` Սերժ Սարգսյանը պետք է մոռանա մինչեւ այս ստեղծած քաղաքական եւ ռազմական իրավիճակը, եւ գրանցած արդյունքի հիման վրա էլ բանակցի Հեյդար Ալիեւի հետ եւ զիջում չպետք է լինի: Քաղաքագետը համարում է, որ արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին պետք է փորձի պահպանել Զինված ուժերի գրանցած հաջողությունը.

«Ես առաջարկում եմ փորձել անել այն գործը, որ արեց բանակը, այլ պարագաներում արտաքին գործերի նախարարությունում պետք է սկսվի պաշտոնաթողությունները, մենք այլեւս չպիտի հանդուրժենք, մեր ժողովուրդը չպիտի հանդուրժի, ոչ էլ իշխանությունը, որ արյան գնով այդպիսի ահռելի տարբերությամբ արված գործերի արդյունքները գնան ինչ-որ մարդիկ եվրոպաներում եւ մոսկվաներում մսխեն»:

Լեւոն Շիրինյանը չի բացառում պատերազմի հավանականությունը, նա համարում է, որ բանակը պետք է պատերազմի պատրաստ լինի: Ըստ նրա` իրավիճակը հնարավոր է միջազգային դավադրության մաս լինել, եւ եթե դա այդպես է, նշանակում է, որ շղթան շարունակվելու է.

«Մենք մի ամսվա մեջ կհասկանանք` դավադրությո՞ւն էր, թե՞ ոչ, որ հենքը կա, անկասկած է, ռուսներ, ամերիկացիներ. Մեկը զենք է տալիս, մեկն ասում է` բավարար չէ, պետք է հետ գնաք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ինչպես բռնցքամարտում են ասում, Սոչիում մեր նախագահը պետք է ,,մարտը վարի,, Առաջին համարով:Տեսնենք ինչպես կստացվի:Մեր վրա մուննաթ գալու փոխարեն թող մուննաթ գա Պուտինի ու Ալիևի վրա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031