Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներ. «Ադրբեջանի նախագահը Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն է»

Օգոստոս 06,2014 15:42

Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը եւ նրա մարտական ընկերները՝ Արտակ Բագրատյանն ու Վարդան Ենոքյանը միակարծիք են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունը շատ փոքր է: Ընդ որում՝ պատճառները բազմաթիվ են: «Մարտում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը»,-ասում է Վարդան Ենոքյանը եւ նշում, որ մեր զինվորների ոգին միշտ անհամեմատ ավելի բարձր է եղել, մարտականորեն ավելի պատրաստված են եղել, քան հակառակորդը: «Կարեւոր չէ, թե ինչ տեխնիկայով են նրանք զինված, կարեւորը մարդիկ են»:

Իր հերթին Վովա Վարդանովը նկատում է, որ Ալիեւին ամենեւին ձեռքի չի տալիս պատերազմը, որովհետեւ նա այդ դեպքում կկորցնի իր միլիարդները: «Ու մի մոռացեք, թե ո՞վ է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն» է, որը երբեք թույլ չի տա, որ ինչ-որ Ալիեւ իր ներդրումները փչացնի»:

Արտակ Բագրատյանն էլ շեշտում է, որ գերտերությունները փոքր պետությունների բնական հարստությունները շահագործում են, եւ տվյալ դեպքում գերտերությունները հարստանում են ադրբեջանական ներքին հարստությունների՝ նավթի ու գազի շնորհիվ՝ որպես «թուլափայ» այդ երկրին որոշակի գումար թողնելով, եւ, բնականաբար, նրանք ոչ մի կերպ թույլ չեն տա, որ այդ գումարների վրա սեւ ամպեր կուտակվեն՝ պատերազմի տեսքով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031