Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզ. «Պետք է նախարարներին սքոչով կամ սուպերկլեյով կպցնենք պոլին» (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 15:19

Հետախույզ Վովա Վարդանովը կարծում է, որ սահմանի ողջ երկայնքով գերժամանակակից հետախուզական սարքեր, ամեն չնչին շարժ գրանցող նորագույն համակարգեր եւ անօդաչու մեխանիզմներ տեղադրելու համար հարկավոր է անել ամեն ինչ. «Ոչինչ, թող մի տարի էլ Երեւանում ասֆալտ չանեն, թող Երեւանի հյուրերը մի տարի լատոկներով փողոցներով քշեն, թող պաշտոնյաները հանեն իրենց մեքենաները աճուրդի, կես գնով վաճառեն, «Մոսկվիչներով» ֆռֆռան, բայց սահմաններին էդ սարքերը դրվեն, որ իրենց ընտանիքներն ավելի ապահով լինեն»:

Որպեսզի ավելի պատկերավոր նկարագրի պետբյուջեի գումարների վատնումը, «Զարկերակ» ակումբի այսօրվա հյուրը՝ հետախույզ Վովա Վարդանովը նկարագրեց. «Ամեն նոր թաղապետ, քաղաքապետ, նախարար, հենց գալիս է, սկսում է շինարարությունը: Տարբեր նախարարություններում ու թաղապետարաններում ամեն տարի վերանորոգում անելու փող ունեն, իսկ այդ սարքերի համար չունե՞ն: Աստված չանի, եթե հանկարծ կես տարին մեկ մեզ մոտ նախարար փոխվի: Ցանկացած նախարար գալիս է ու ոչ թե մենակ իր կաբինետը, այլ ամբողջ շենքի ինտերիերն է իր ճաշակով փոխում: Չեք պատկերացնում ,թե դրանք ինչ թվեր են մեր վրա նստում: Ավելի լավ կլինի դրանց սքոչով կպցնենք պոլին, որ մի քսան տարի կառավարեն, իսկ որպես պատիժ փետի մի քանի հարված ստանան, եւ ոչ թե փոխեն նրանց»:

Այս առաջարկներն անելուց հետո նա նաեւ կատակով ներկայացրեց, թե ինչ տեսակի սարքերի մասին է խոսում. «Ես որ հիշում եմ, թե դեռ 85 թվին ինչ «դատչիկներ» կային, մտածում եմ, թե հիմիկվա ժամանակակից դատչիկները, որ տեղադրենք, սահմանախախտի մասին էնքան տվյալներ կունենանք, որ երեւի մազերի գույնից սկսած, անձնագրի տվյալներով եւ երեխաների թվով կիմանանք»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ազատամարտիկ Արտակ Բագրատյանը ավելացրեց. «Տնտեսության զարգացման տարբեր ճյուղերի մասին են խոսում մեր երկրում: Իսկ ինչո՞ւ ռազմական արդյունաբերություն չենք զարգացնում, եթե կարող ենք մեր արտադրողին գումար տալ, որ նա արտադրի համապատասխան ռազմական տեխնիկան, ինչո՞ւ ենք օտարներին այդ գումարները տալիս: Եթե մենք արտադրենք, եւ մեր տնտեսությունը կզարգանա, եւ մարդկանց սոցիալական վիճակը կլավանա»:

Վովա Վարդանովը, Արտակ Բագրատյանն ու մյուս բանախոսը՝ ազատամարտիկ-հետախույզ Վարդան Ենոքյանը, խիստ կարեւորեցին նաեւ բանակում պարտադիր ծառայությունը՝ պաշտոնյաների համար: Վովա Վարդանովը շատ կտրուկ դրեց հարցը՝ «Ի՞նչ իրավունք ունի պետական պաշտոնյան բանակում ծառայած չլինել: Ինչների՞ս է պետք բարձրագույն կրթություն ունեցող, բայց բանակում չծառայած մարդը, չի ուզում ծառայել, թող ռադ ըլնի գնա էս երկրից: Ամենալավ մասնագետն ու գիտնականն էլ պետք չի, եթե անվտանգության նկատմամբ անտարբեր է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031