Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիները հանդիպեցին ՀՀ վարչապետին (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 15:13

Այսօր Վանաձոր այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ:

Վերջիններս, իմանալով, որ ՀՀ վարչապետը ժամանել է Լոռի, նրան էին սպասում Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի դիմաց:

ՀՀ վարչապետը լսեց նրանց, տեղեկացավ նրանց խնդիրներից: 

Նա խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի քիմպրոմցիների աշխատավարձերի խնդիրը լուծվի:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր աշխատավարձի խնդիրը լուծվի: Ես շատ կարեւորում եմ, որ գործարանը աշխատի, եթե կառավարությունից կախված հարց լինի, մենք կօգնենք, որ մարդիկ աշխատեն, աշխատանք ունենան, արտագաղթը նվազեցնենք, այդ չարիքից պրծնենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Քիմպրոմցիները ՀՀ վարչապետին ներկայացրին իրենց մտահոգությունները:

«Մենք գտնվում ենք լրիվ անորոշ վիճակում, չենք տեսնում մեր վաղվա օրը` կախված Քիմգործարանի հետ, մեր անհանգստությունը դա է` ինչ է լինելու հետագայում»:

Աշխատողներից մեկն էլ նշեց, որ թեեւ ցանկանում է գնալ սահման, այնուամենայնիվ, ընտանիքի ֆինանսական դրությունը իրեն դա անել թույլ չի տալիս:

«Ես ինքս ուզում եմ գնալ սահման այս լարված վիճակում, բայց ընտանիքի ապահովության համար կոպեկ է պետք, որ ընտանիքս պահի, որ ես գնամ, չեմ կարող»:

«Առաջարկում եմ, եթե թույլատրվի կարբիդի արտադրամասը աշխատի, այդ արտադրամասի էլեկտրաէներգիայի հարցը լուծվի, հումքը ունենք, մեր հարցերը կլուծվեն, մենք համ աշխատենք, համ պարտքերը վերադարձնեն»,-նման առաջարկով հանդես եկավ մեկ այլ քիմպրոմցի:

Առաջարկին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ խոսել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ` խոստացված մեկ ամսվա աշխատավարձի պարտքի վճարման հարցով, ինչպես նաեւ կարբիդի արտադրամասի աշխատեցման վերաբերյալ կմիջնորդի, որպեսզի Արմեն Մովսիսյանը գա Վանաձոր եւ պայմանավորվի գործարանի աշխատակիցների հետ:

Մանրամասները` տեսանյութում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Բայց ինչո՞ւ «Քիմ-ՊՐՈՄ»: Հայերէն տարբերակ կայ, չէ՞: ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԻՒՆ:

    «ՎԱՆԱՁՈՐ ՔԻՄԱՐԴ» ՓԲԸ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031