«Միջազգային արձագանքը շատ լայն է, բայց ուշացած»,- այսօր՝ օգոստոսի 6-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանային իրավիճակի անդրադարձին, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նա կարծում է` երբ հայկական կողմը հաջողություններ է ունեցել, միջազգային հանրությունը իրար է խառնվել, եւ այս անգամ էլ միջազգային հանրությունը խառնվել է, քանի որ հայկական կողմը կարող էր մեծ հաջողություններ ունենալ: Ըստ նրա` սա այս հաջողությունը կասեցնելու ձեւերից մեկն է: Քաղաքագետը սահմանային իրավիճակի պատճառ է համարում Ռուսաստանի, Իսրայելի, Ուկրաինայի եւ այլ երկրների կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին:
Լեւոն Շիրինյանը համարում է, որ հայկական կողմը ոչ պետք է մեծախոսությամբ զբաղվի, ոչ էլ նսեմացվածի տեսքով անտեսի կատարվածի արդյունքը: Նրա կարծիքով` սահմանային իրավիճակը Հայաստանին ճնշելու համար էր: Քաղաքագետը զարմացած չէ ռազմական հաջողություններից, նրա կանխատեսմամբ՝ դա ռազմական արվեստի համապատասխան էջերի ոսկեֆոնդ կմտնի.
«Այո’, հանդիպեցին հայկական պաշտպանական ապառաժին, ատամները փշրեցին, փախան: Մենք իրավունք ունենք այդպես ասելու, որովհետեւ ո՞վ է ձեզ իրավունք տվել գալ դարերով մարդկանց հայրենիքներում նստել եւ այդ մարդկանց զրկել իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, իսկ դուք ո՞վ եք, ի՞նչ եք: Բայց ստացվեց, որ ի զարմանս շատերի` մեր բանակը փայլուն կատարեց իր վրա դրված առաքելությունը: Մեր բանակն արեց այնպիսի ռազմական գործողություն, ինչպիսին անում է սովորաբար Իսրայելի բանակը; Աշխարհը տեսավ հայ զինվորի կամքը, պետության կազմակերպվածության ուժը` ռազմական իմաստով եւ այստեղ իրավիճակը փոխվեց»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ