Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենն այսօր խաղում են միմյանց դեմ

Օգոստոս 06,2014 15:06

Քիչ հետո Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում կտրվի 5-րդ տուրի մեկնարկը:

Տղամարդկանց մրցապայքարում հանդիպում են Հայաստանն ու Նորվեգիան: Այս դիմակայությունն, անկասկած, կենտրոնականն է լինելու, քանի որ առաջին խաղատախտակի առջեւ միմյանց դեմ նստելու են ժամանակակից շախմատի երկու առաջատարները` ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Մյուս խաղատախտակների առջեւ զույգեր կազմել են Գաբրիել Սարգսյանն ու Սիմեն Ագդեստեյնը, Սերգեյ Մովսիսյանն ու Ջոն Լյուդվիգ Համմերը, Վլադիմիր Հակոբյանն ու Լեյֆ Էրլենդ Յոհաննեսսենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` en.chessbase-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031