Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում մինչ այդ գերազանց մրցելույթով աչքի ընկած Հայաստանի կանանց ազգային հավաքականն անսպասելիորեն 0,5:3,5 հաշվով պարտվեց Ինդոնեզիայի թիմին եւ մրցաշարային աղյուսակում նահանջեց 22-րդ հորիզոնական:
Մեր թիմից կես միավոր վաստակեց միայն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան պարտվեցին:
Այսօր մեր կանանց ընտրանու մրցակիցը Լիտվան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am