«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ ամբաստանյալներից
Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը:
Նա նոյեմբերի 5-ի դեպքերին չի մասնակցել, հեռուստացույցով է տեսել իր տղայի բերման ենթարկվելը:
Լաուրա Պետրոսյանն այսօր դատարանում պատմեց, որ դեպքի հաջորդ օրը ոստիկաններն իրենց տունը խուզարկելու են գնացել, խուզարկման ժամանակ դեղերի տուփից գտել են մի դեղ, դրա մասին նշել արձանագրության մեջ, կշռել են դեղը ու հեռացել:
Նրա կարճ հարցաքննությունից հետո ոչ ոք նրան հարցեր չտվեց, միայն ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը հարցրեց՝ ինչպե՞ս եք արել, որ նման լավ տղա եք դաստիարակել:
Կարդացեք նաև
Տիկին Պետրոսյանն էլ ասաց, որ «ցեղական է», ասաց տատիկի քեռին
Դրաստամատ Կանայանն է, իր հայրն էլ ասպետի շքանշան է ստացել դիվիզիայի սպա եղած ժամանակ:
Նրան ճանապարհեցին ծափերով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ