Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով:
Մեկնարկային օրը մրցագորգ են մտել 50, 60, 74. եւ 96 կգ քաշայինները:
Մեր հանրապետությունից 60 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը պարտվել է միայն եզրափակչում եւ արժանացել աշխարհի առաջնության արծաթե մեդալի, իսկ Սլավիկ Գալստյանը` 50 կգ քաշային կարգ եւ Սարգիս Քոչարյանը` 74 կգ, դարձել են այս տարիքային խմբի աշխարհի բրոնզե մրցանակակիրներ:
Երեկ միայն 96 կգ քաշային Կարեն Աբգարյանն է, որ անմասն է մնացել մեդալներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` FILA-ի