Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան պատմում է քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրանքների մասին

Օգոստոս 06,2014 14:03

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին հարցաքննվող վկա Վահագն Մինասյանն այսօր դատարանում հարցաքննության ժամանակ վստահեցրեց, որ ինքը դեպքի օրը լսել է, թե ինչպես են Շանթ Հարությունյանն ու ընկերներն ակցիայի հենց սկզբից հայտարարել, որ ուժի կիրառում չի լինելու:

Դատախազի հարցին՝ ինչու էր գնացել բողոքի երթին, Վահագն Մինասյանն ասաց. «Որ ոստիկանների բռնի ուժից ու սադրանքներից զերծ պահեմ քաղաքացիներին»:

Հետո, անդրադառնալով դեպքի մանրամասներին, նա պատմեց, որ այդ օրը երեկոյան, 17:00-ի սահմաններում, պայթյուններ է լսել Մաշտոցի պողոտայում ու վազել այնտեղ. «Տեսա քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք քաշքշում էին տղաներից ոմանց, փորձեցի մյուս քաղաքացիներին զերծ պահեմ ոստիկանական բռնություններից, ինչից հետո ինձ նույնպես բռնեցին, ձեռնաշղթաներ գցեցին ձեռքերիս, տարան ոստիկանության բաժին»:

Դատախազի հարցին, թե որտեղից է իմացել, որ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են, հարցաքննվող վկան պատասխանեց, որ նրանցից ոմանց նախկինում էլ էր տեսել, որովհետեւ առաջին երթը չէ, որ մասնակցում էր:

Փաստաբաններից մեկի հարցին, թե լսե՞լ է, որ քաղաքացիական հագուստով անձանց ցուցարարներն ասեն միլիցա է, խփեք, ասաց՝ չի լսել. «Ընդհակառակը, կանգնած քաղաքացիներից լսել եմ, թե ինչպես են ոստիկանները հարվածում քաղաքացիներին»:

Վահագն Մինասյանը նաեւ պատմեց, որ չի լսել ոստիկանների հորդորներ՝ փողոցից դուրս գալու մասին, ասաց չի լսել նաեւ, որ ոստիկանները ցուցարարներին ասեին՝ մայթերով քայլեք: Նա պնդեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները չեն ներկայացել քաղաքացիներին. «Իմ խորին համոզմամբ, նրանք եկել էին սադրելու»:

Այսքանով ավարտվեց Վահագն Մինասյանի հարցաքննությունը, իսկ հեռանալիս նա՝ դիմելով Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ասաց՝ տղերք, պինդ եղեք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031