Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը համոզված է՝ հայ զինվորի ու սահմանամերձ գոտում ապրողների ոգին բարձր պահելու համար պետք է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ մշակույթը ծառայեցնել քարոզչական նպատակներով: «Պետք է ամեն ինչ անել՝ բացառելու համար խուճապն ու հուսահատությունը, համերգներ բեմադրել, ներկայացումներով գնալ այնտեղ…»,-ասում է մեր զրուցակիցը:
Մշտապես դեպի սահմանամերձ տարածքներ եւ զորամասեր ուխտագնացությունների մասնակցող բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ. «Պետք է ապրել եւ ապրեցնել…Կան սպառողներ եւ արարողներ, մտավորականները պետք է լինեն արարողների մեջ»: Բանաստեղծը պատմում է. «Իմիջիայլոց, մեր ուխտագնացություններին անպայման ներկա է լինում Բագրատ սրբազանը, իր խմբի հետ միշտ գնում ենք, ու սրբազանին էլ հազիվ ենք պահում, որ սահմանը չկտրի, անցնի»:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանն էլ, որ ակտիվ քաղաքացի է, իր ֆեյսբուքի էջում գրել է. «Այս օրերին (և միշտ էլ) յուրաքանչյուր հայ պետք է հնարավորինս օժանդակի մեր բանակին` ռազմական, քաղաքական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական կամ նյութական ձեւով: Ամեն տեսակ օգնությունն էլ կարևոր է: Ամեն մի փոքր գործն էլ բարձր կպահի բոլորիս ոգին: Վերջապես, չկա չարիք` առանց բարիք. մի կողմ է պետք թողնել բոլոր տարաձայնությունները, հակասությունները, վեճերը… Գոնե հիմա ազգի համախմբման ժամն է»:
Հիշեցնենք, որ 20-րդ դարասկզբին PR-ի առաջին բյուրոն ստեղծած ԱՄՆ-ը շատ կարեւորում էր մշակույթի, գիտության, շոու-բիզնեսի ոլորտների ներկայացուցիչների այդպիսի գործողությունները: Նման մտայնության արդյունքում էր, որ Մերլին Մոնրոն 1954-ին Կորեա մեկնեց ու 4 օրում 10 համերգ տվեց ավելի քան 100 հազար զինվորների համար: Այդ մասին են վկայում մինչ օրս պահպանված լուսանկարները, որ լուսանկարել է ռազմական լուսանկարիչը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ծատուրյան, գոնե դու մի խոսա…