Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամենաշատ դժգոհությունները «Օրանժ»-ից են. «Ա1+»

Օգոստոս 06,2014 13:35

Հայ սպառողները ամենից շատ դժգոհում են «Օրանժ» բջջային օպերատորից։ Այս մասին այսօր տեղեկացրեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա փոխանցմամբ՝ իրենց գրասենյակը ամեն օր հարյուրավոր բողոք- դիմումներ է ստանում ամենատարբեր հարցերով՝ սկսած անորակ հեռախոսներից մինչև ցածրորակ ինտերնետային կապ։

Մելիտա Հակոբյանի տվյալներով ՝ ամենաքիչ բողոքները «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորից է։

Սպառող Իրինա Գասպարյանը բողոքում է «Օրանժ» բջջային օպերատորից։ Սպառողը պատմում է, որ «Օրանժի» գրասենյակից հեռախոս է գնել։ Նրանց գործարքն ավարտվել է դատարանով. «Հեռախոսը փչացած է եղել, տարել եմ, հետ եմ տվել, նրանք առանց իմ համաձայնության վերանորոգել են, հիմա մեր գործերը դատարանում են», – պատմում է նա։

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահի խոսքով ՝ ցանկացած անորակ ապրանք սպառողը հետ վերադարձնելու իրավունք ունի:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031