Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործով վկան պատմում է ոստիկանների բռնությունների մասին

Օգոստոս 06,2014 13:31

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ժամանակ վկաների հարցաքննությունը շարունակվեց :

Վկաներից Արտավազդ Անտոնյանը դատարանին առաջարկեց իր նախնական ցուցմունքը ընդունել որպես հիմք, եթե հարցեր առաջանան, հարցերին կպատասխանի:

Մեղադրողի հարցին, թե դեպքից ի՞նչ մանրամասներ է հիշում, նա պատմեց, որ տեսել է քաղաքացիական համազգեստով երկու անձանց, որոնք ամենաառաջինն են դուրս եկել Մաշտոցի պողոտա: Հետո է ինքը իմացել, որ այդ երկուսը քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են:

Նա պատմեց, որ ոստիկաններից մեկը լրագրողներից մեկին հրել է, ինքը միջամտել, դիտողություն է արել ոստիկաններին:

Հետո հիշեց, որ երբ Շանթ Հարությունյանին բերման էին ենթարկում, ոստիկանական մեքենայի կողքին տասնչորս տարեկան երեխա էր կանգնած, ու երբ Շանթին մտցնում էին ոստիկանական մեքենա, ոստիկաններից մեկը հարվածեց այդ երեխային. Ես կրկին միջամտեցի, ասացի՝ ամոթ է, չե՞ք տեսնում երեխա է»:

Արտավազդ Անտոնյանը նաեւ պատմեց, որ ոստիկանները նրա ձեռքից քաշելով, ոտք ու ձեռ են արել, գցել մեքենա, տարել ոստիկանության կենտրոնի բաժին. «Ես վատացել եմ մեքենայի մեջ: Ոստիկաններին ասացի՝ վատ եմ, ճնշումս բարձր էր: Քաղմասում շտապ օգնություն է եկել, սրսկել են, հետո կարգավորվել է»:

Դատավորի հարցին, թե կա՞ն հարցեր վկային, Շանթ Հարությունյանն ասաց՝ միայն կարող է ծափ տալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031