Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը և Համաշխարհային բանկը համաձայնագրեր են ստորագրել

Օգոստոս 06,2014 13:07

Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: ՀՀ և Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ: Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:

ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:

Ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031