Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի հպարտությունը խոցվե՞լ է

Օգոստոս 06,2014 12:58

«Ադրբեջանական զինուժը շարունակում է հայկական զինված ուժերի՝ դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործունեության իրականացնելու փորձերը և գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի կարծիքով՝ հակառակորդի ռազմական քաղաքական ղեկավարությունը փորձ արեց կրկին ստուգել հայի ոգու ամրությունը, բայց չեն գիտակցում, որ այսօր մեր զինուժը համալրված է հաղթանակած բանակի սպաներով:

Այնուհետև հավելեց. «Վերջին օրերին մեր հրամանատարներն ու զինծառայություն իրականացնող տղաները կանխել ենք հակառակորդի քսանից ավելի դիվերսիաներ: Այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, որոնք մարտնչում են մեր բոլորի կյանքի համար»:

Ըստ նախարարի՝ հակառակորդը միջազգային նորմերի խախտումներով փորձում է ապակողմնորոշել ոչ միայն միջազգային, այլև իր հանրությանը՝ ապատեղեկատվությամբ ատելություն սերմանելով հայ ժողովրդի հանդեպ: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Թե Ադրբեջանի, թե Հայաստանի կողմից թափված արյան համար պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության խղճի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը դարձավ ինքն իր ստի զոհը: Իրենց բանակը ներկայացնելով ամենակարող և անպարտելի՝ սեփական ժողովրդի մոտ հայտնվեցին փակուղային իրավիճակում»:

Ամփոփելով խոսքը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Հպարտ եմ ՀՀ զինված ուժերով և հպարտ եմ, որ այս պատասխանատվությունը ինձ վրա է դրված»:

Հարցին՝ արդյոք ձեր հպարտությունը չխոցվե՞ց, երբ հրամանատար Բուդաղյանի եղբորը սպանողը չպատժվեց, երբ գոմեշի մսի հարցով խայտառակ պատմության հեղինակները պատասխանատվություն չկրեցին, երբ արտագաղթի տեմպերն են ահագնանում, պարոն Օհանյանը պատասխանեց. «Ես հպարտանում եմ ՀՀ զինուժի համար և ցավում եմ, որ գոնե այս իրավիճակում Դուք նորից փորձում եք հին խնդիրներին անդրադառնալ, որոնք վաղուց իրենց լուծումը ստացել են ոչ միայն ՀՀ զինուժի, այլև իրավապահ մարմինների կողմից:

Ցավում եմ յուրաքանչյուր հրամանատարի, յուրաքանչյուր զինվորի համար և հպարտ եմ բոլոր նրանցով: Բոլոր խնդիրներում էլ իրավապահները համապատասխան լուծում տվել են: Վաղուց մեզ մոտ նման թերություններ չկան: Իսկ եթե հարցը գնում է Արտակ Բուդաղյանի խնդրով, ապա այստեղ պատասխան պիտի տան իրավապահ մարմինները և երկուստեք օրենքը խախտողները: Գոմեշի մսի հետ կապված խնդիրը վաղուց վերացվել է, և երրորդ տարին է դրա մասին չենք խոսում: Համապատասխան պատասխանատուները պատժվել են: Կարծում եմ՝ մեր զինուժի ձեռնարկած որոշակի խնդիրներով մենք ստեղծում ենք որոշակի պայմաններ արտագաղթի վերացման հարցում և արդարության հիմքերի ստեղծման առումով՝ հատկապես զորակոչի իրականացման շրջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031