Լրահոս
Օրվա լրահոսը

Համերաշխության ժամն է

Օգոստոս 06,2014 12:04

Թե հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ինչ քարքարուտներով է անցել, ինչ տառապանքներ և կորուստներ է կրել, դրանց մասին չենք խոսի, դրանք գրված են պատմության գրքերում և ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրանց:

Այսօր, այս ժամին հայ ժողովուրդը թևակոխել է չափազանց կարևոր մի հանգրվան, երբ Ղարաբաղյան պատերազմի 20-ամյա դադարից հետո ունենք ազատագրված տարածքներ, որի պահպանումից կամ ինչ-ինչ հանգամանքների դեպքում, նաև դրանց ընդլայնումից է կախված Հայաստան-Ղարաբաղ միասնության, կայունության և ողջ հայ ժողովրդի ապագան:

Խաղաղությունից չբավարարված Ադրբեջանը Հայաստանին և ամբողջ աշխարհին ի ցույց է դրել պոտենցիալ պատերազմի ծիլերը և կախված աշխարհաքաղաքական բազմապիսի հանգամանքներից, փորձ է անում այդ ծիլերը դարձնել ծառեր և դե ֆակտո անկախացած Արցախը նորից ետ բերել իր տիրապետության տակ: Եվ սա այն ճակատագրական պահերից մեկն է, երբ մոռանալով բոլոր տեսակի առճակատումները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական և այլն, և այլն, ամբողջ հայությունը, փոքրից՝ մեծ, պետք է համախմբվի, դառնա մեկ հոգի ու մեկ մարմին և այնպիսի հուժկու պատասխան տա վայրագ ազերիներին, որպեսզի նրանք այսուհետ ճիշտ պատկերացնեն իրենց տեղը մարդկության անդաստանում և ինչ-ինչ շարժեր անելիս, հստակ պատկերացնեն, թե այսուհետ, եթե ևս մեկ անգամ շփոթվեն ու նման քայլ անեն, ապա ում հետ գործ կունենան:

Բավական է. հայ ժողովուրդը մեկ անգամ և վերջ, պետք է վերջնականապես լուծի այս հարցը և հանգիստ խղճով անցնի իր պետականաշինության գործին: Եթե սա ընդունենք որպես բարձրաձայնված կոչ հայ ժողովրդին, ապա սպասվելիք արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չի լինի: Սա պետք է լինի ամեն հայի սրտում ձոնվող պարտք, որի հանրագումարը կլինի ազերիներին հավերժորեն և վերջնականապես տրված մի դաս, որի արձագանքները նրանց մեջ կմնան մինչև իրենց գոյատևման ավարտը:

Դա պետք է լինի ազերիների համար պատրաստվող այն համազգային դասը, որը պետք է մտնի նաև նրանց դպրոցական դասերի օրակարգ՝ հետևյալ ձևակերպմամբ. զգույշ…, ընդմիշտ հեռու մնալ հայերից…:

Հայ ժողովուրդը պարտավոր և պարտադրված է այս անգամ՝ չափազանց մատչելի ոճով այս դասը տալ ողջ ազերիությանը՝ սրանով սրբելով նաև մեծ եղեռնի և մնացած բոլոր նահատակների հոգիներում կուտակված վիշտը, որպեսզի երկնքի արքայությունում նրանք իրենց նվաստացած չզգան և միմիայն հպարտության ազդակներ ուղարկեն մեզ՝ ապրողներիս, որն էլ պետք է դառնա՝ ճիշտ ապրելու և արարելու գրավականը…
Հավերժ փառք քեզ՝ հայ ժողովուրդ, դու արդեն իրագործում ես այն…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031