Ամերիկայում Ադրբեջանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ միջազգային հանրությանը կոչ է արել դիտարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը:
Հաղորդագրության մեջ, անդրադառնալով շփման գծում վերջերս աճած լարվածությանը, Ադրբեջանը կրկին ամբողջ մեղքը բարդել է Հայաստանի վրա:
Ավելի վաղ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով էր հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ