Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար. «Մենք այսօր այնքան հզոր բանակ ունենք, որ ազատամարտիկների կարիք չունենք». «Հրապարակ»

Օգոստոս 06,2014 11:16

Հատված «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանի հետ հարցազրույցից:

– Այսօր նորից ազատամարտիկներ են պատրաստվում մեկնել առաջին գիծ, ինչպես 90-ականների սկզբին էր, կարծես ոչինչ չի փոխվել, դարձյա՞լ ֆիդայական պատերազմ ենք մղելու։

– Ոչ մի ազատամարտիկ թող այդպիսի հայտարարություն չանի, որ դիրքեր է ուզում գնալ, մենք պետություն ունենք, մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար։ Ես չեմ ասում, թե մեր ազատամարտիկները վատ նպատակ ունեն, բայց դա կլինի էն ֆիդայական կռիվը, իսկ մենք այդ ֆիդայական կռիվը չենք անելու, այսօր շատ գրագետ, խելամիտ կռիվ պետք է տանք, որպեսզի կարողանանք հաղթել։ Իսկ ինչ-որ մեկն անուն հանելու համար ասում է, որ ես կարող եմ զորք հավաքել, գնալ ճակատ, ես իրեն ամոթանք կտամ։

Մենք ունենք պետություն, բանակ, իսկ եթե պետք եղավ, նախարարը հրաման տվեց, այդ ժամանակ բոլոր ազատամարտիկները պատրաստ են կանգնելու սահմաններին, դրանում խնդիր չկա։ Մենք այսօր այնքան հզոր բանակ ունենք, որ ազատամարտիկների կարիք չունենք, եկեք չթերագնահատենք մեր բանակը։

– Այսօր սահմանը պաշտպանում են 18-20 տարեկան տղաները, իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ պայմանագրային, ավելի հասուն ծառայողներ կանգնեին առաջին գծում։

– Եկենք խոսենք մեր շրջափակումից, մեր տնտեսության ոչ լիարժեք զարգացումից, մեր երկրից, հետո նոր այդ հարցը տվեք ինձ։ Այսօր մի զինվորին պահելու համար բավականին գումար է պետք, գումարած դրան՝ դիպուկահարին նաեւ աշխատավարձ է պետք, որ իր ընտանիքը պահի։

Այլ հարց է, թե ինչպես վարվենք այս երկիրը թալանած օլիգարխների հետ, ովքեր գրպանել են բյուջեի փողերը՝ զոհ տված տղաների, թոշակառուի հաշվին, այ, դրանց կոկորդը պետք է բռնենք ու ասենք՝ բանակի վրա ներդրում
արեք։ Այդ ժամանակ մենք կկարողանայինք նայոմնի բանակ պահել, նայոմնի պրոֆեսիոնալ բանակ. ես այդպիսի ծրագիր վաղուց ներկայացրել եմ կառավարությանը։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031