Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Օգոստոս 06,2014 11:12

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան, Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով, Վաղարշյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան, Սևակի փողոցներում և Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայում:

Նշված տարածքներում ստեղծված ցանցերի շնորհիվ մայրաքաղաքում արդեն ոռոգելի է ևս 35 հեկտար կանաչ տարածք։ Առանձին հատվածներում ցանցն արդեն գործարկվել է, մյուս տեղերում փորձարկման աշխատանքների ավարտից հետո՝ կմիացվի առաջիկա օրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031