Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ պահին որքան խախուտ կարող է լինել ՀԱՊԿ-ի անվտանգության հովանոցը. «Ժողովուրդ»

Օգոստոս 06,2014 11:05

Մինչ օրս ՀԱՊԿ-ի հետ կապված քիչ թե շատ հստակ միակ հայտարարությունն անցած աշնանն արել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին՝ նշելով. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համաձայն»։ Այս հայտարարությունը, սակայն, ոչ միայն չերկրորդվեց, այլեւ քիչ անց սրբագրվեց Մոսկվայի կողմից։

Եվ եթե մինչ այդ բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ թե՛ ՀԱՊԿ, թե՛ հայ պաշտոնյաները փորձում էին արդարացնել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ այդ կառույցը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության, եւ ոչ ՛թե ԼՂՀ սահմանները, ապա հիմա արդեն հենց Հայաստանի Հանրապետության սահմաններն են գտնվում թշնամու չդադարող կրակահերթերի տակ։

Կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, թե անհրաժեշտ պահին որքան խախուտ կարող է լինել ՀԱՊԿ-ի անվտանգության հովանոցը։ Սակայն, գիտակցելով հանդերձ՝ փորձում են «ձգել» ՀԱՊԿ-ի միֆը, ի վերջո՝ թեկուզ չաշխատող անվտանգության հովանոցն ավելի լավ է, քան դրա իսպառ բացակայությունը։ Ամբողջ հարցն այն է՝ թե ում համար է խաղարկվում այդ «միֆը», արդյոք միայն ադրբեջանական կողմի, թե նաեւ Հայաստանի հանրության համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031