Օգոստոսի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ալիբեյլիից գնդակոծել է Այգեպարը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեւել է ժամը 23-ից մինչեւ գիշերվա 2-ը: Գնդակները խոցել են այգեպարցիների տների պատերը, տանիքները: Մի քանի գնդակ ընկել են տների խոհանոցներ, խոցել այգեպարցիների տների անկողինները:
Անդրանիկ Այդինյանն ասաց, որ հայ սահմանապահները հուժկու հակահարված են տվել ազերիներին, որից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը:
Գյուղապետին հարցրեցինք, թե որտեղի՞ց է տեսել մեր զինուժի պատասխան կրակի հետեւանքները: Այդինյանն ասաց, որ դա տեսել է իր տնից, ամբողջ Այգեպարը ազերիների նշանառության գոտում է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ