Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. Սոչիում բեկում չի լինի. «Հրապարակ»

Օգոստոս 06,2014 10:39

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով, Սոչիում բեկում չի լինի. «Երբ եղավ Ուորլիքի հայտարարությունը, տպավորություն կար, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվանալ, լուծում տալ կոնֆլիկտին, երբ նախագահ Օլանդը կողմերին առաջարկում էր հանդիպում կազմակերպել Փարիզում, այստեղ էլ երեւում էր, որ փորձ է արվելու լուծում գտնել բանակցային գործընթացի առաջընթացի մասին, իսկ Սոչիում նախատեսվող հանդիպումը ես անգամ դժվարանում եմ ուղղակի կապել Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, որովհետեւ այդ հանդիպումը ձեռնարկվեց ընդամենը ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով։ Ռուսաստանն ընդամենը կփորձի հանդես գալ հաշտարարի կամ խաղաղություն հաստատող պետության կարգավիճակով»։

Ռուսաստանն այս պահին, ըստ Իգիթյանի, լավագույն վիճակում չի գտնվում, նրա վարկանիշը՝ պայմանավորված Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրադարձություններով, ընկած է։ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինչ-որ քայլեր է անում կոնֆլիկտի լուծման համար, եւ նա է տարածաշրջանում հարց լուծողը։ «Նա կփորձի ներքին լծակներով ազդեցություն ունենալ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի վրա»։ Եթե հիշում եք, ՌԴ-ն նման ակտիվություն ցուցաբերեց նաեւ ռուս-վրացական պատերազմից հետո։ Եվ Մեդվեդեւի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում արձանագրված որոշակի ակտիվությունը, դրանից հետո ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի վարկանիշի բարձրացմանը, քան ԼՂ հիմնախնդրի լուծմանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031