Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա կարո՞ղ է այդ զենքերը ծնունդների հրավառության համար էին ձեռք բերում»

Օգոստոս 06,2014 00:08

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքը՝ մեր՝ ՀՀ եւ ԼՂՀ, եւ Ադրբեջանի սահմաններին լարվածության վերաբերյալ: Օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ այլոց արձագանքները, որոնք «մտահոգություն» են հայտնում եւ երկու կողմերին հավասարապես կոչ են անում զսպվածություն հանդես բերել:

«Առավոտի» այս հարցին ազատամարտիկ, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհը երկակի ստանդարտներով է գործում: Մենք պետք է մեր շահը հասկանանք եւ մեր շահը առաջ տանենք: Ես չեմ ուզում նախագահների հանդիպումից առաջ որեւէ սուր բան ասել, բայց ինձ համար ամենատարօրինակը Ռուսաստանի հայտնած «մտահոգությունն է»:

Նույն Ռուսաստանը, որը զինում է իր ռազմավարական դաշնակցի հակառակորդի բանակը, «մտահոգություն» է հայտնում, որ կրակոցները շատացել են, զոհեր կան: Ես չեմ հավատում այդ մտահոգության անկեղծությանը, ինքը՝ մեր դաշնակիցը լինելով, զինում է, պայմաններ է ստեղծում նման իրավիճակի համար, հետո մտահոգվո՞ւմ է: Բա կարո՞ղ է ծնունդների հրավառության համար էին 4 մլրդ դոլարի զենք ձեռք բերել…»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ինչպես բոլոր երկրները, գերտերությունները, մեր ռազմավարական դաշնակիցը նույնպես իր սեփական շահերն է առաջ տանելու. «Մենք պետք է գիտակցենք մի բան՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, իր սեփական շահերով է առաջնորդվում, եւ զենք կվաճառի, եւ կսիրաշահի Ադրբեջանին, եւ այլն… մենք պետք է ինքներս այնքան հզոր եւ մարտունակ լինենք, որ կարողանանք մեր խնդիրները լուծել: Մենք պետք է պատրաստ լինենք եւ ընկալենք, որ մեր լավագույն գործընկերը մենք ինքներս ենք, եւ եթե մենք թույլ լինենք, որեւէ մեկը մեր շահը հաշվի չի առնելու»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031