Այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց եզդիների հետ հանդիպեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Նա առաջարկեց մի խումբ եզդիների ընդունել իր գրասենյակում, լսել նրանց պահանջները:
Եզդիներից մեկն էլ հակադարձեց, թե ամիսներ առաջ, երբ իրենք կրկին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ու կրկին Իրաքում իրենց ազգակիցների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին միջամտելու պահանջով հավաքվել էին, գրավոր դիմել էին նրան հանդիպում խնդրելու, բայց այդ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ:
Հետո էլ հարցրեց, սպասո՞ւմ եք բոլոր եզդիները վերանան, որ արձանագրե՞ք, թե՞ մի ազգ էլ ոչնչացավ, թե՞ կոնկրետ գործողություներ եք անելու, մարդասիրական օգնություն եք ցույց տալու:
Ի պատասխան պարոն Բուզետտոն ասաց. «Ես ղեկավարում եմ հայաստանյան գրասենյակը: Կկապվենք Իրաքի, Նյու Յորքի ներկայացուցիչների հետ: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ