Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ. «Ադրբեջանական կողմն ընկել էր իր տեղեկատվական ծուղակի մեջ». (Տեսանյութ)

Օգոստոս 05,2014 21:03

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` հայկական երկու երկրները հստակ ու անաչառ տեղեկատվություն են տարածում վերջին շրջանում սահմանային գոտիներում տիրող լարված իրադրության ու վերջին զարգացումների վերաբերյալ, ինչը եզակի դեպքերից է համարում:

Ըստ նրա` ի տարբերություն հայկական կողմերի, այս ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը կեղծ տվյալներ էր հրապարակում, որի հետեւանքով էլ ադրբեջանցիները հայտնվեցին տեղեկատվական ծուղակի մեջ: «Ֆեյսբուքի ընկերներիս ցանկում ընդգրկված ադրբեջանցի մի ընկեր իր ստատուսում գրել էր, թե հայկական կողմի խոշոր կորուստները վկայում են այն մասին, որ Պուտինի տերմինաբանությամբ ասած` հայերին հարկադրում են խաղաղության, շուտով Հայաստանի ղեկավարությունը, Սերժ Սարգսյանը կփախչի Մոսկվա, հայերը ցավագին հարված կստանան եւ այլն: Երկու օր անց նա իր ստատուսում գրեց, որ ադրբեջանական բանակը հանրային զուգարան է: Ես պատկերացրեցի այդ մարդու խոր հիասթափությունը, երբ նա ճշտել էր, որ իրենց կողմն է մեծ զոհեր տվել:

Ադրբեջանական կողմն ուղղակի ընկել էր իր տեղեկատվական ծուղակի մեջ», – նշեց պարոն Բաղդասարյանը եւ հավելեց, որ անկախ նրանից, որ ինքը քննադատաբար է տրամադրված Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունների նկատմամբ, բանակում տիրող իրավիճակը միշտ սրտին մոտ է ընդունում, բայց համեմատության մեջ չէր կարող չընդունել, որ վերջին շրջանում հայկական երկու երկրները աշխատեցին շատ պրոֆեսիոնալ եւ ազնիվ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031