Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները կուշտ են ծնվում». կրծքով կերակրման խորհրդատու Մարինա Կիսինա

Օգոստոս 05,2014 20:24

Երեխային պետք է կրծքով կերակրել ծննդաբերելուց հետո  6 ժամվա ընթացքում. «Ցանկալի է, որ այդ գործընթացը տեղի ունենա մոր և մանկան  առաջին շփման ընթացքում: Երբ փոքրիկին դնում են մոր փորին, նա կարող է սողալ դեպի մոր պտուկները: Սա ամենահարմար պահն է երեխային առաջին անգամ կերակրելու համար: Պատահում է, որ պտուկները հաստ են լինում կամ մեջ են  ընկնում, սակայն դա հիմք չէ, որ մայրը հրաժարվի կրծքով կերակրել երեխային »,-ասում է կրծքով կերակրման խորհրդատու Մարինա Կիսինան:

10590011_538795089555317_823567737_n

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, օգոստոսի առաջին 7 օրերին  նշվում է «Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթը»: Տոնի  շրջանակներում «Կանանց ռեսուրսային կենտրոնը» կազմակերպել էր հանդիպում  կրծքով կերակրման խորհրդատու Մարինա Կիսինայի հետ: Վերջինիս խոսքով՝ ցանկացած պարագայում մայրը չպետք է թողնի, որ մինչ կրծքով կերակրելը երեխային տան սոսկաներ.  «Փոքրիկը նոր է լույս աշխարհ եկել, նա չգիտի, թե ինչ ձև են լինում պտուկները: Եթե նախքան կրծքով կերակրելը նրա տան սոսկաներ, հավանաբար նա կհրաժարվի մոր կրծքից, որովհետև գուցե այդ սոսկան շատ ավելի հարմար լինի »:  Ըստ Մարինա Կիսինայի՝  պետք չէ մտահոգվել, երբ ծննդաբերությունից հետո առաջին ժամերին մոր մոտ կաթ չի արտադրվում  և սխալ է կարծել, որ եթե երեխան լացում է, ուրեմն քաղցած է.  «Երեխաները կուշտ են ծնվում,  նրանց մեջ առկա են լինում սննդարար նյութեր: Նորածին երեխայի ստամոքսը 5 գրամ է՝ մոտ մեկ թեյի գդալ, ընդ որում, երեխայի ստամոքսը չունի ճկունություն: 3 օր հետո նրա ստամոքսը լինում է 27 գրամ, մեկ շաբաթ հետո՝ 70 գրամ:  Մի քանի օր հետո՝ 3-րդ, 4-րդ օրերին  նա արդեն կեղտոտում է, արտադրությունը լինում է մուգ սև գույնի, ինչը բնական է, սակայն եթե 5-րդ օրը ևս կեղտը նույն գույնն է ունենում, դա արդեն մտահոգության տեղիք է տալիս. ուրեմն երեխայի սնունդը լիարժեք չէ, այդ դեքում պետք է դիմել մասնագետի »:

Կրծքով կերակրման խորհրդատուի խոսքով՝ սխալ է կարծել նաև, որ  մայրերի՝ կաթից առաջ արտադրած խեժը  պիտանի չէ, ընդհակառակը, նրա տեղեկացմամբ, որոշ հիվանդանոցներում խեժ են քսում թերհաս երեխաների շուրթերին, ովքեր չեն կարողանում ծծել մոր կաթը, որ գոնե այդպես սնունդ ընդունեն. «Ծնվելուց հետո երեխաների որոշ օրգաններ լիովին ձևավորված չեն, իսկ խեժը նպաստում է, որ նրանց աղիներում կուտակված կեղտը դուրս գա: Ֆիզիոլոգիապես դա է պատճառը, որ կանայք միանգամից կաթ չեն արտադրում, այլ խեժ »,-ասում է Մարինա Կիսինան:

10585622_538795022888657_1287200912_n

Կրծքով կերակրման խորհրդատու Մարինա Կիսինայի խոսքով՝ մինչև 2 տարեկանը  երեխաներին պետք է կերակրել կրծքով:  Ըստ նրա` մինչև այդ հասակը սնվող երեխաները ձեռք են բերում ավելի լավ տեսողություն ու մտավոր զարգացում: Բացի այդ` նվազում է մի շարք հիվանդությունների  առաջացման  հավանականությունը, որոնցից են շաքարային դիաբեդը, քաղցկեղը և այլն: Կրծքով կերակրումն օգտակար է նաև մայրերի առողջության համար: Նրանց շրջանում նվազում է կրծքագեղձերի, ձվարանների քաղցկեղով տառապելու հավանականությունը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի»  հաղորդմամբ՝ աշխարհում ամեն տարի երկու միլիոն երեխա մահանում է հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել կրծքով սնուցման միջոցով: Հայաստանում անցկացված հետազոտությունների  համաձայն` հայ մայրերի ավելի քան 80%-ը երեխային կրծքով է կերակրում 4 ամիս, 60%-ը`մինչև 6 ամիս: Միայն 40%-ն է երեխային կրծքով կերակրում 1 տարի:

 

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031