Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում վերջերս տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ:
«Մեծ քանակությամբ զոհերի մասին վերջին տեղեկությունները հրադադարի ռեժիմը խախտելու նկատմամբ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում», – ասված է հաղորդագրության մեջ, – «Միացյալ Թագավորությունը երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը հարգելու համար»:
Գերատեսչությունը նաև կոչ է արել կողմերին խաղաղության ձեռք բերման համար շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ