Վերջին շրջանում մամուլում եւ սոցցանցերում շարունակվում են քննարկումները
հուլիսի վերջին կառավարության նիստում ընդունված որոշման մասին, որով նախատեսվել է 33 մլն դրամ հատկացնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ջիփի դիմաց վճարում կատարելու համար:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր հաշվարկել էին, որ նույն գումարով կարելի էր յուրաքանչյուրը 80 դոլար արժողությամբ 1250 շարժման սենսոր գնել, որոնց գործողության շառավիղը մոտ 60 մետր է, ինչը հնարավորություն կտար վերահսկել սահմանները:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով այս թեմային՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այդ գնումը միակը չէ, որ շռայլություն է ստեղծված իրավիճակում: Նրա ձեւակերպմամբ, 33 մլն դրամ գումարով կարելի էր ամրացնել սահմանները, կարգի բերել ճանապարհները, իսկ Գալուստ Սահակյանը կարող էր յոլա գնալ, ասենք, 10 մլն դրամանոց մեքենայով:
Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունների ախորժակը ոչ մի կերպ չի փակվում, ինչը փաստվում է նաեւ նրանով, որ իրականության համարժեք ընկալում չունեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
սրանք սպասում են որ Ադրբեջանը մտքնի ժողովրդին փրթի իրենք էլ իրենց միլիոնանոց մեքենաներով նոր հեռանա՞ն Հայաստանից ինչ է
Այդ անհոգի պաշտոնյաները միայն իրենց բարեկեցության մասին են մտածում: գալուստին ինչ սահմանում զոհված երեխեքը: Էդ դարի ցինիկը ամոթ չունի………….
Ամոթ է Սիամանթոյի պես բանաստեղծը ամաչել է թանկարժեք գնացք նստել,ասել է,թե <> Էս մեր իշխանավորներին միհատ <>
խումբ է պետք խելքի գալու համար
Սրանց ցինիզմը չափ ու սահմանն անցել է, և իրականության զգացողությունն այնքան են կոորցրել, որ դժոխային ու սատանայական խրախճանքների մեջ ոչինչ չեն զգում…
Իսկ Գալուստի համար Քաջ Նազարի էշն էլ բավարար է` իհարկե, հանրահայտ մակագրությամբ դրոշակով…((*~*)))