Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի «ներկայացուցիչը» սահմանամերձ գյուղերի բնակիչներից խարդախությամբ գումարներ է հափշտակել

Օգոստոս 05,2014 17:54

Վանաձոր քաղաքի բնակչուհի,1982թ. ծնված Է. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մարտ –ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ եւ Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչների ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի «Կարմիր խաչի» գրասենյակի` անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք իրացնելու պատրվակով, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, նրանցից խարդախությամբ հափշտակել է 677 հազար դրամ:

Քրեական գործով տուժողները 8 հոգի են: Նախկինում դատված վանաձորցի կինը կալանավորված է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»):

Ինչպես հայտնում է «Դատալեքս» կայքը, սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի օգոստոսի 7-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031