Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական

Օգոստոս 05,2014 17:21

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է իր դիվերսիոն-ահաբեկչական գործողությունները Հայաստանի և Արցախի Զինված ուժերի հետ շփման գոտում: Ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ զրկվում են իրենց կյանքից՝ ընդ որում, հիմնականում հենց իրենց բանակից: Պաշտոնական Բաքուն, թերևս, գլուխը կորցրել է նավթադոլարներից և մտածում է, որ առանց պատժվելու կարող է շարունակել իր ահաբեկչական գործողությունները, սակայն, վստահ ենք, որ այսուհետ ևս ստանալու է արժանի դիմադրություն Հայաստանի և Արցախի բանակների կողմից:

Ելնելով շփման գոտում առկա լարվածությունից, ինչպես նաև այն փաստից, որ միջազգային հանրությունն ուղղակի աչք է փակում Ադրբեջանի վայրագ գործողությունների վրա՝ Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է.

. Շփման գծում ցանկացած զինվորականի և խաղաղ քաղաքացիական բնակչի արյունը և ողջ քաղաքական պատասխանատվությունը ծանրանում է պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության մանդատը ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա:

. Կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ ի մասնավորի Ռուսաստանի Դաշնությանը, Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական՝ հաշվի առնելով վերջինիս ստանձնած պարտականությունները երկկողմ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Բացի այդ, եթե Ադրբեջանը շարունակի ահաբեկչական գործողությունները, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջելու է Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:

Կուսակցությունը նաև խոնարհվում է Հայրենիքի պաշտպանության ճանապարհին ընկած մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և սգում ծանր կորուստը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն
Երևան. 05.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031