ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին արգելել է ավստրիական «Զալցբուրգի» հետ խաղում սգո թևկապներ կրել, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը:
Ադրբեջանական ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որ ադրբեջանական բանակում ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ իրենց թույլ տան խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով:
Սակայն ՈՒԵՖԱ-ն չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ դա քաղաքական հարց է և ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ