Եվս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել և բոլորի ուշադրությունը հրավիրել Իրաքյան Քուրդիստանում բնակվող՝ լինել և չլինելու, սովի և ծարավի մատնված, ասիմիլացիայի խնդրի առջև կանգնած, ծայրահեղ իսլամիստների կողմից հետապնդվող և համամարդկության ուշադրությանը արժանի եզդիներին: Պայթեցվել են պատմական նշանակություն ունեցող կառույցներ, հողին են հավասարեցնում տները, թալանում, սպանում, առևանգում և բռնաբարում են եզդի կանանց և աղջիկներին… Փախստական են դարձել մոտ 300.000 եզդի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, եզդիները 10.000-ից ավելի զոհ են տվել. «Իրաքում՝ պատմական Շանգալի տարածքում եզդիների վիճակը գնալով վատանում է: Եզդիներին ստիպում են կրոնափոխ լինել, իսկ այն եզդիները, որոնք դավանափոխ չեն լինում, նրանց ուղղակի սպանում են՝ սպանվածների թիվը հասնում է մի քանի հազարի, եզդիները ստիպված լքում են իրենց պապենական տարածքները, իսկ այն եզդիները, ովքեր ծվարել են Շանգալի լեռներում մահանում են ջրի և հացի պակասից՝ մահացածների թիվը անցնում է հարյուրը, հիմնականում ծերեր և մանուկներ» :
Ես իմ ազգի անունից կոչ եմ անում Հայաստանին ճանաչել եզդիների ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ եզդիական համայնքն ուղերձ պետք է հղի աշխարհի դիվանագետներին՝ պահանջելով դատապարտել ինչպես հայ և ասորի բարեկամ ժողովուրդների, այնպես էլ եզդի ժողովրդի ցեղասպանությունները:
Թենգիզ Ուզոյան