Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ, Ալիեւ». ՀՀԿ տատին միացավ եզդիներին. (Տեսանյութ)

Օգոստոս 05,2014 16:53

Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր համախմբվել էին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց: Նրանք պահանջում էին դատապարտել օգոստոսի 2-ին Իրաքի եւ Լեւանտայի Իսլամական Հանրապետությունում ահաբեկչական կազմակերպությունների կողմից եզդիաբնակ Շանգալ շրջանի գրավումը: Նրանց պատմելով, ահաբեկիչները գերևարել ու սպանել են իրենց ազգակիցներին:

ezdi cuyc-1 (1)«Ուզում են ստեղծել իսլամական խալիֆաթ ու իսլամ չդավանող ժողովրդին ստիպում են լքել իրենց բնակավայրերը , բացի լքելուց, նաեւ սպանում են: Մարդիկ կոտորվում են նրա համար, որ մահմեդական չեն»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Միդիա- Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

ezdi cuyc-1Բողոքի ակցիային մասնակցելու էր եկել նաեւ ՀՀԿ տատիկը ու ակցիան ընդհատեց իր կոչերով. «Ես` որպես Հայաստանի բնակիչ, միանում եմ եզդիների բողոքին: Այո’, տասնյակ տարիներ եզդիներն ապրել են մեր կողքին: Մենք նրանցից ոչ մի վատ բան չենք տեսել: ՄԱԿ, խնդրում եմ, լսիր նրանց բողոքը եւ հարցին դրական պատասխան տուր: Նաեւ Ալիեւ, ամսի ութին, Սոչիում, որ պետք է հանդիպում ունենաս մեր սիրելի նախագահի հետ, հարցը լուծում ես դրական, մեղք են այդ երիտասարդները: Ամոթ, ամոթ քեզ, Ալիեւ»:

Պարոն Շարոյանն էլ ՀՀԿ տատիկի ելույթից հետո շարունակեց ու ասաց, որ միջազգային կառույցներին դիմելիս իրենց պահանջներն անարձագանք չեն մնում. «Ինչ-որ տեղ միջազգային կառույցները հարցերը լուծել են… օրինակ, Անգլիայի դեսպանը մեզ հայտնել է, որ արդեն իսկ զբաղվում են այդ հարցով»:

ezdi cuyc MAK

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Է է հ ,հարգելի եզդիներ,հայեր,ասորիներ,համաշխարհային որևէ կազմակերպությանը դիմելը նույնն է ,թե աստծուն դիմես…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031