Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը. «Չգիտեմ ինչ-ինչ պատվերներով են զբաղված» (Տեսանյութ)

Օգոստոս 05,2014 16:09

«Քննադատությունը պետք է լինի կոռեկտ եւ առանց վիրավորանքների: Եթե մեր քաղաքի տեր այդ նախաձեռնող խումբը այդքան տեր է իրեն զգում Երեւան քաղաքին, ես դեմ չեմ, բոլոր երեւանցիները պետք է իրենց քաղաքի տերը լինեն, բայց ոչ միայն հայտարարություններով պետք է հանդես գան, նաեւ իրենց մի փոքր լուման ունենան նման այգիների կառուցմանը, վերականգնմանը եւ բարեկարգմանը՝ շաբաթօրյակների, ծառատունկերի միջոցով եւ այլն: Իսկ եթե միայն հայտարարություններով են հանդես գալիս, թույլ տվեք այստեղ արդեն կասկածել՝ թե այդքան էլ տեր չեն: Ավելի շատ, չգիտեմ ինչ-ինչ պատվերներով են զբաղված»- այսօր Նոր-Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, վերջերս «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես են Նորքում՝ Գայի պողոտայի եւ «Ջրաշխարհի» հարեւանությամբ, անխնա ոչնչացվում ծառերը:

Թեպետ քաղաքապետարանը, ավագանու անդամները եւ քաղաքապետին կից համապատասխան հասարակական խորհրդի ներկայացուցիչներն արդեն պարզաբանումներով հանդես էին եկել, սակայն, քաղաքապետի շրջայցի նպատակը, թերեւս, հենց իրականությունը ցույց տալն էր: Ըստ այդմ, քաղաքապետը տեղեկացրեց, որ ավագանին դեռ 2013 թվականին է հավանություն տվել Գայի պողոտայի եւ «Ջրաշխարհի» հարեւանությամբ տեղակայված շուրջ 5.637 հեկտար տարածքը, որպես այգի վերականգնելու առաջարկին: Նախագծի հեղինակները Երեւանի ճարտարապետական ինստիտուտի ուսանողներն են: Քաղաքային բյուջեից այդ ծրագրի համար տրամադրվել է 227.000.000 դրամ:

PrevPhoto
NextPhoto

«Բարեկարգում ենք եւ բարեկարգելու ենք այն բոլոր այգիները, որոնք վերջին 20 տարիների ընթացքում չեն բարեկարգվել եւ անխնամ են: Իսկ այն կազմակերպությունները՝ «Մենք ենք այս քաղաքի տերը», նախաձեռնող խումբը, վերջին ժամանակաշրջանում քննարկման առարկա դարձրեց այս այգում որոշ աշխատանքներ իրականացնելու համար: Բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե անխնամ վայր է, անհրաժեշտություն է առաջացել, որ այստեղ աշխատի թեկուզ նաեւ տեխնիկա…եւ մաքրման աշխատանքներ են իրականացվում եւ հարթացման: Ես, որպես քաղաքապետ, դեմ եմ որեւիցե ծառի կտրմանը: Այստեղ, հակառակը, մոտ 2500 ծառ է ավելանալու աշնանը, թփեր են ավելանալու եւ ամենօրյա խնամքի տակ են լինելու»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ կոչ անելով բոլորին՝ միասին կառուցել քաղաքն ու միասին տեր լինել մեր քաղաքին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքապետը հավելեց, որ նախորդ տարվա համեմատ, 2014-ին արդեն 11 հեկտարից ավելի կանաչ եւ խնամվող տարածքներ կունենանք: Նա հավաստիացրեց, որ Երեւանում մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները շարունակվելու են: 2014 թվականին Երեւանի կանաչ տարածքների պահպանման եւ ավելացման համար 2.5 միլիարդ դրամ է հատկացվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031