«Բոլոր այն պաշտոնյաները՝ թե հանրապետության վարչապետը, թե պաշտպանության նախարարը հայտարարությամբ հանդես են եկել եւ ես կողմնակից եմ այդ հայտարարությանը, ես էլ եմ այդ նույն կարծիքին»,- ի պատասխան Aravot.am-ի՝ սահմաններում լարվածության եւ Ադրբեջանի ակնկալիքների մասին հարցի, այսօր՝ օգոստոսի 5-ին, ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հետաքրքրվեցինք նաեւ, ըստ ՀՀԿ-ական քաղաքապետի, օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումը կմեղմի՞ սահմանների լարվածությունը: «Ինձ թվում է, նման հանդիպումներ շատ են ունեցել երկու երկրների նախագահները: Կթողնենք, հանդիպումը ավարտելուց հետո կտեսնենք՝ ինչքանով կազդի»:
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ երկու նախագահների հանդիպումը հաջողվեց կազմակերպել ռուսական կողմին, այն պարագայում, երբ Ֆրանսիայի ջանքերն ապարդյուն անցան ու նախաձեռնությունը, կարծես ամերիկյան կողմն էր իր վրա վերցրել, Տարոն Մարգարյանն ասաց, որ համաձայն չէ, որ այդպիսով հարցի կարգավորման լուծումը ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել. «Բոլորիս համար, Ղարաբաղի հարցի լուծումը խաղաղ պայմաններում, բոլորիս է ձեռնտու: Հիմնականում, հենց մեր հայկական կողմին»:
Ազատամարտիկները խոսում են պատերազմի վտանգի մասին, եթե ոչ այսօր, ապա թեկուզ մեկ տարի անց, հարցի հանգուցալուծումը շատերը հենց այդպես են տեսնում՝ վախենում ե՞նք պատերազմից, թե՞ պատրաստ ենք պատերազմի, հարցին էլ՝ ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Որպես հայ տղամարդ, ես չեմ վախենում պատերազմից: Բայց պաշտպանության նախարարը հայտարարությամբ հանդես եկավ, որ վտանգ չունենք պատերազմի, բայց, Աստված չանի, եթե նման բան եղավ, ինձ թվում է բոլոր այն ազատամարտիկները, ովքեր արցախյան պատերազմին մասնակցել են, մի մարդու նման էլի կարող են մասնակցել: Բայց, հետեւենք ընթացքին»:
Կարդացեք նաև
Ճշտող հարցը՝ միայն ազատամարտիկները կգնան, թե՞ պաշտոնյաները եւ նրանց որդիներն էլ, Տարոն Մարգարյանին ակնհայտորեն դուր չեկավ: Սաստող հայացքի ներքո, մի կերպ արտաբերեց. «Նաեւ պաշտոնյաները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աստված չանի, եթե պատերազմ լինի ու պաշտոնյաների ՛՛որդիների՛՛ հույսին մեր սահմանը մնանը: Անկասկած, հաղթանակող կողմը մենք չենք լինի:
Ինչպես բանակում են ծառայում, այդպես էլ սահմանը կպահեն:
ради бога пусть дома останутся у своих мам это война это не улица чтоб совершить наезды на прохожих и устроить перестрелки ….после войны мы сами их к стенке поставим
Բայց ծառայում են???? Թե մենակ անունն է գրած ե վերջ…………
Ամեն ինչ պարզ է հենց նրա պատասխանից ասում է քաղաքապետը,,,
Ամեն ինչ պարզ է: Քաղաքապետն ասում է, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները կգնան ու պատերազմը կհաղթեն: Ասել է թե պաշտոնյաների ու նրանց զավակների մասնակցության հարցն իրենց մտքում արդեն լուծված է: Հայ ժողովուրդը միշտ էլ կամք դրսևվորել է ու կարողացել է դավաճան ռուսների ուրանալուց հետո միայնակ ոտքի կանգնել: Այս պատերազմը լինելու է Պուտինի դրդմամբ: Մենք պետք է հաղթենք ռուսներին ու քշենք մեր երկրից, իսկ ազերիների ու թուրքերի հետ առանց նրանց ավելի դյուրին կլինի լեզու գտնելը: Ռուսները դրանից սարսափում են ու շարունակում կիրառել քաղաքականությունը: Ռուսահապատակ պաշտոնյաները դա պետք է , որ սկսեն հասկանալ, հետո իրենց համար շատ ուշ կլինի: Մենք հաղթելու ենք ու ավարտելու ենք մեր անկախ պետականության կերտումը:
Բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների ու մեծահարուստների զգալի մասի, ում բիզնեսների մի մասը արտերկրներում է, համար շահն է առաջնայինը, իսկ Հայրենիքը… Այնպես որ տզրուկներին ժողովրդի արյունն ու ունեցվածքը, տեսակով Հայերին հայրենիքի խնդիրները, այն ինչ այսօր անում է Հայ զինվորն իր սպայի հետ միասին սահմանում: