Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Թբիլիսին մեկնաբանել է ադրբեջանական դիվերսիան

Օգոստոս 05,2014 14:49

Վրաստանի վարչապետի, Հայաստանում և Ադրբեջանում Վրաստանի դեսպանների մեկնաբանությունները հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն գործողություների վերաբերյալ՝ ըստ Վրաստանի հայ համայնքի կայքէջի
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ). «Մենք ուշադիր հետևում ենք մեր հարևան, ընկերական պետություններում տեղի ունեցող գործընթացներին: Ես հույս ունեմ և վստահ եմ, որ նրանք շուտով համաձայնության կգան և մեր տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունը: Դա մեզ համար շատ կարևոր է: Երկու կողմերն էլ մեզ համար հավասարապես կարևոր ռազմավարական պետություններ են: Այդ կերպ համարում եմ, որ խաղաղության վերականգնումը պետք է ժամանակին կատարվի»:

Թենգիզ Շարմանշվիլի (Հայաստանում Վրաստանի դեսպան). «Մենք հուսով ենք, որ կոնֆլիկտի հետագա սրացում տեղի չի ունենա: Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է հատկացրել տեղի ունեցած բախումներին: Ընդհանուր առմամբ, դա շատ բարդ տարածաշրջան է: Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ կոնֆլիկտը ձգվում է շատ երկար և հուսով ենք, որ վաղ թե ուշ կգտնվեն միջոցներ տվյալ կոնֆլիկտի խաղաղ լուծման համար»:

Թեհմուրազ Շարաշենիձե (Ադրբեջանում Վրաստանի դեսպանը). «Հակամարտության գծում պարբերաբար տեղի են ունենում բախումներ, կրակոցներ: Կարծում եմ, որ հիմա մենք գործ ունենք նույն իրավիճակի սրացման հետ: Ես խորապես համոզված եմ, որ այդ ամենը չի վերածվի լայնածավալ պատերազմի կամ ռազմական գործողությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031