Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Խոսրոեւ. «Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր»

Օգոստոս 05,2014 14:14

«Եթե հայերի ցեղասպանությունը ավարտվեց քսանական թվականներին, ապա ասորիների ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր»,- այսօր՝ օգոստոսի 5-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ասորիների ցեղասպանությանը, հայտարարեց ասորիների «Աթուռ» միության անդամ Ռազմիկ Խոսրոեւը:

Նրա խոսքերով՝ ասորիների նկատմամբ խոշոր ցեղասպանություն է տեղի ունեցել 1937 թվականին, երբ Սեմեր գյուղում անգլիացիների դրդմամբ արաբներն այրել են ավելի քան երեք հազար ասորի քրիստոնյաներ.

«Դա կատարվեց օգոստոսի 7-ին եւ համայն ասորիները, համարելով այդ ցեղասպանությունը իբր ամենավերջին, եւ այդ օրը մենք՝ ասորիներս, ընդունեցինք մեր ցեղասպանության օր: Իհարկե՛, դա արվեց անգլիացիների դրդմամբ, նույնիսկ այդ օրվանից ասորիները մեկ ասացվածք ունեն՝ ասորին դրախտի դռնից հետ կդառնա, եթե իմանա դրախտի դռան պահապանը անգլիացի է: Նույնիսկ անգլիացիները այնպիսի կոտորածներ սարքեցին ասորիների համար, որ ասորիները մոռացան թուրքական ջարդը»:

Պարոն Խոսրոեւը համարում է, երբ ցեղասպանության հարյուրամյակն անցնի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը կդասվի մոռացված ցեղասպանությունների շարքին, այդ փաստը իրենց շատ է անհանգստացնում: Նա ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Համաշխարհային ասորական ալյանսը» ուղերձով է դիմել աշխարհի դիվանագետներին, որտեղ նշվում է, որ իրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին դատապարտում են Թուրքիայի կողմից 1915 թվականին հայերի, հույների, ասորիների նկատմամբ ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը, եւ պահանջում է արդարության վերականգնում ու Թուրքիայի տարածքում ապրած ազգային փոքրամասնությունների ինքնության ճանաչում:

«Մենք հայերի հետ քիչ արցունք չենք թափել գաղթի ու եղեռնի ճանապարհին: Ցեղասպանության հետեւանքով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված ասորիները պահանջում են, որ Թուրքիան դատապարտի եւ ընդունի ՄԱԿ-ի կողմից մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն հռչակած ( ցեղասպանություն) որակավորումը: Հարգելի’ դիվանագետներ, աշխատե’ք կանխել պատերազմները, ցանկացած պատերազմ ցեղասպանություն է, ինչպիսի լուրջ նպատակի համար էլ ծառայի, որովհետեւ ՄԱՐԴ-ուց ավելի վեհ գաղափար չկա»,- ասվում է ուղերձում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031