Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի» գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Օգոստոս 05,2014 13:42

Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը այսօր դատավոր Արշակ Վարդանյանին ինքնաբացարկ հայտնեց: Նա ասաց, որ ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս դատարանը անաչառ չի եղել, նախապատվությունը տվել է մեղադրանքի կողմին:

Ապացույցների հետազոտման փուլում առաջինը պետք է հետազոտվեին փորձաքննությունների եզրակացությունները, ապա վերջում, տուժողներից հետո հարցաքննվեին ամբաստանյալները:Ըստ պաշտպանի, դա նշանակում էր, որ մեղադրանքի կողմը առավելություն էր ստանում հարցեր տալու իմաստով:

Այս գործով կա տասներեք ամբաստանյալ:

Ռաֆայել Հարոյանին մեղադրանք էր առաջադրվել եւ մեղադրանքը պաշտպանում էր Բագրադ Ղազինյանը, այն բանի համար, որ նա, Երևանում գանվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով, ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա:

Բանդայի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում, մասնակիցների կազմը համալրելու համար, բանդայում ընդգրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։

Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։

Դատարանը մերժեց ինքնաբացարկը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Արշակ Վարդանյանն ասաց, որ ինքը պարտավոր է հավասար պայմաններ ստեղծել:

PrevPhoto
NextPhoto

Այս պահին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է հանդես գալիս:
Նա ներկայացնում է քաղհայցը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031