Հրազդանի «Ցեմենտ Սերվիս» ընկերության շուրջ 100 աշխատակիցներ այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի բակում՝ պահանջելով իրենց 4 ամսվա աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակից հաղորդմամբ՝ աշխատակիցներին դեռ նախորդ շաբաթ էին խոստացել աշխատավարձերը վճարել երկուշաբթի օրը:
Գործարանի աշխատողները շուրջ 2 ժամ սպասեցին, մինչեւ իրենց մոտեցավ գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
«Այս անգամ հստակ ասացին, որ կվճարվի մինչև շաբաթվա վերջ»,-ասաց փոխտնօրենը:
Աշխատակիցները որոշեցին սպասել:
Կարդացեք նաև
Նշենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել է, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում