Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք ոստիկանների հայցի քննությունը Վարդգես Գասպարիի դեմ հետաձգվեց

Օգոստոս 05,2014 13:06

Վարդգես Գասպարիի դեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են դիմել Դիանա Վարդանյանը, Սոնա Մելիքյանը, Խաչիկ Ավետիսյանը, որոնք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել, իսկ բարոյական վնասը գնահատել են 900.000 դրամի չափով:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր հայցի քննությունը, սակայն դատարան էր ներկայացել միայն Սոնա Մելիքյանը, որը հայտնեց, որ Դիանա Վարդանյանը գտնվում է հիվանդանոցում եւ «միջնորդեց» հետաձգել դատական նիստը:

Վարդգես Գասպարիի վերաբերմունքը հետեւյալն էր. ոստիկանությունը տարբեր հայցեր է ներկայացնում դատարան, խլում քաղաքացիների էներգիան եւ վատնում քաղաքացիների ժամանակը: Նա դեմ էր հետաձգմանը:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը հայտնեց, որ Լիանա Վարդանյանը նախորդ նիստերին բարեխղճորեն ներկայացել է, նրա հիվանդությանը կասկածելու հիմքեր չկան եւ կողմերի հավասարությունն ապահովելու համար պետք է հետաձգել դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031