Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ ճաշամանը բացելուց հետո արդարադատության նախարարը ուղեկցողների մեքենայից էլ «օգտվի»

Օգոստոս 05,2014 11:59

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ ըստ իրենց պաշտոնական լրահոսի, գտնվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում:

Մինչ այդ նա այլ քրեակատարողական հիմնարկներ էլ էր այցելել, եւ տեղում ծանոթացել ներքին խոհանոցին:

Նախարարը մի նկարում գտնվում է կալանավորների իսկական խոհանոցում, բացում նրանց ճաշամանը, որպեսզի տեսնի, թե ինչ են պատրաստել օրվա համար:

Ի դեպ, որքան հիշում եմ նման բան որեւէ նախարար մինչ այդ չէր արել:

Իմ հիշողություններում կա նաեւ մի պատկեր, երբ Վրաստանի նախկին նախագահը, որ մինչ այդ արդարադատության նախարարն, առաջին քայլը սկսեց նրանից, երբ ուղեկցողների հետ նստեց նույն այն մեքենան, որով տեղափոխում են կալանավորներին դատարաններ :

Ես սպասում եմ, որ Հովհաննես Մանուկյանն էլ կնստի այդ մեքենան մի օր, որովհետեւ մինչ դատարան կալանավորներին ուղեկցելը կալանավորներն արդեն իսկ վատանում են տեղափոխման ժամանակ:

Որքան տեղյակ եմ, ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 961-Ա որոշումը ուժի մեջ է:

Այն վերաբերում էր քրեակատարողական հիմնարկներում սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելուն, չափաբաժիններին, կենցաղային եւ խոհանոցային պարագաների ու սարքավորումների ժամկետներին, դրանց շահագործման կարգին:

Կարեւորում եմ հատկապես այս որոշումների վերանայումը, որովհետեւ կալանավորների մի մասը դժգոհում է սննդամթերքի որակից, այն սահմանափակումներից ու չափաբաժնից, որը սահմանված է ըստ այդ որոշման, եւ տրվում է իրենց:

bantayin katsaՄասնավորապես, սննդամթերքի մեջ մտնում է հացը` 100 գրամ, տարեկանի հացը` 110 գրամ, թխվածքաբլիթ 50-60 գրամ, միս, մսամթերք`100 գրամ, ձուկ առանց…գլխի, թռչունի միս փետրած եւ չփետրած.տարբերությունը 50 գրամ է կազմում:

Թարմ կանաչին թույլատրվում է` հազար գրամ, հյութի փոշի`20 գրամ, ձմերուկ, կամ «դիլիմ». 300 հարյուր գրամ, իսկ սեխին ավելի նվազ կարեւորություն են տվել` մոտ 100 գրամով պակաս: Հավի ձուն` 1 հատ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031