Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. թշնամին պետք է տեսնի, որ ինչքան էլ մեր ներքին հակասությունները խորը, լարված լինեն, դա որևէ կերպ չի վնասելու մեր ազգային միասնականությանը. ilur.am

Օգոստոս 05,2014 11:42

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը

– Պարոն Զուրաբյա՛ն, խորհրդարանական վեց խմբակցությունները երեկ հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի՞նչ կասեք հանդիպման մասին, որո՞նք էին քննարկված հիմնական հարցերը:

-Նշեմ, որ հանդիպումը պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր. նա Ազգային ժողով էր հրավիրել խմբակցությունների ղեկավարներին: Նախապես ասվել էր, որ հանդիպումը փակ է լինելու, բայց քանի որ մեր դուրս գալուց հետո պարզվեց, որ կան մամուլի ներկայացուցիչներ, մենք կարող ենք, փաստորեն, ավելի բաց խոսել այս հանդիպման մասին:

Նախարարը մեզ ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատային գծում, թե կոնկրետ որ դիրքերում ինչ է կատարվել, ինչ ռազմական ակտիվություն է եղել վերջին շրջանում, ինչպես նաև ներկայացրեց որոշակի տվյալներ և՛ հետախուզության վերաբերյալ, և՛վերլուծական տվյալներ, թե ինչով է պայմանավորված այս ակտիվությունը:

Բնականաբար՝ դրա մասին ես չեմ կարող խոսել, բայց մի բան պարզ է, որ բանակը վերահսկում է իրավիճակը, և ամենակարևորը, որ մեր ստորաբաժանումները, մեր զինվորներն իրենց պարտականությունները անթերի կատարում են, և առայժմ բոլոր պատասխանները համաչափ տրվել են, իսկ հարձակումները հետ են մղվել: Իհարկե, մեր կարծիքով՝ պետք է հստակորեն քննարկել այն վարկածը, թե Ադրբեջանը, այնուամենայնիվ, ցանկանո՞ւմ է պատերազմ սկսել, և այս ամենը դրա նախերգա՞նքն է, թե՞ ոչ:

Սակայն, նորից նշեմ, որ սա միայն վարկած է, քանի որ և՛ մեր հանդիպումից, և՛ պաշտպանության նախարարի հրապարակային հայտարարություններից բխում է, որ այժմ հիմքեր չկան մտածելու, որ Ադրբեջանը ունի հարձակվելու և լայնածավալ պատերազմ սկսելու որոշում:

Հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ անկախ մեր հակասություններից, անկախ մեր ներքաղաքական խնդիրներից՝ Հայաստանի վերնախավը, քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն թշնամու հարձակումների ժամանակ՝ բանակին սատարելու, մեր զինվորների ոգին բարձր պահելու խնդրում: Բնականաբար, մենք քննարկեցինք նաև, թե ինչպես դա պետք է արվի. թշնամին պետք է տեսնի, որ ինչքան էլ մեր ներքին հակասությունները խորը, լարված լինեն, դա որևէ կերպ չի վնասելու մեր ազգային միասնականությանը թշնամու նկատմամբ: Հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորի պարտքն է և ազգային միասնական խնդիր է. բնականաբար, մենք այդ հարցում պետք է համագործակցենք, առաջին հերթին՝ մեր զինվորներին քաջալերելու, նրանց ոգին բարձր պահելու, ինչպես նաև թշնամուն ճիշտ ուղերձ հղելու շուրջ: Մեր զինվորը պետք է գիտակցի, որ մենք միասնական ենք անվտանգության հարցերում, և Ադրբեջանը պետք է իմանա այդ մասին:

Ես հանդիպման ժամանակ բերեցի Իսրայելի օրինակը. նրա բանակի հզորությանը, արտաքին վտանգները հետ մղելու հարցում Իսրայելի վերնախավի միասնականությանը ոչ ոք չի կասկածում, ինչը չի խանգարում, որ ներքաղաքական խորը հակասություններ լինեն տարբեր կուսակցությունների և քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև լինեն անխնա քաղաքական քննադատություններ և պայքար իշխանության համար: Եվ ինչպես Իսրայելի օրինակն է ցույց տալիս, դրանք համատեղելի խնդիրներ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ իսկապես մեր խորը ներքին քաղաքական հակասությունները և պայքարը որևէ կերպ չանդրադառնան մեր բանակի ոգու և հայրենիքը պաշտպանելու նրա պատրաստակամության վրա:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031