Սահմանին նման լայնածավալ ռազմական գործողությունները, թերեւս, պատահական չէին։ Հասարակական-քաղաքական շրջանակներում տիրապետող է տեսակետը, որ սա աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մաս է, որում Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը գործիք են։ Ըստ այդմ, կարծիք կա, որ սահմանային միջադեպերի թիկունքում կանգնած են գերտերությունները, մասնավորապես՝ ՌԴ-ն։ Նպատակը մեկն է՝ կամ զորքերի շփման գծում սրել իրավիճակը, մի քանի մեծամասշտաբ ռազմական գործողությունից հետո, օգտվելով առիթից, միանգամից խաղաղարար ուժեր տեղակայել՝ այդպես ամրապնդելով տարածաշրջանում ռազմական ներկայությունը (այս առումով թերեւս, արժի հիշել Պուտինին Զորի Բալայանի հայտնի նամակը): Մյուս կողմից, սա հարմար առիթ է՝ ստիպել Ադրբեջանին մտնել ԵՏՄ՝փոխարենը խոստանալով լուծել ԼՂ խնդիրը։ Ընդ որում, ինչպես պնդում են վերլուծաբանները, ՌԴ-ն, որը հավասարապես զենք է մատակարարում երկու կողմերին, կարող է իրավիճակը փոխել ցանկալի ուղղությամբ։
Ի դեպ, օգտվելով ռազմական գործողությունների վերսկսման պատրվակից, ԱՄՆ-ը եւս դեմ չէր լինի իր ռազմական ներկայությունն ապահովել տարածաշրջանում՝ խաղաղարարի կերպարով։
Տեղի ունեցածն, ըստ էության, ձեռնտու էր ՌԴ-ին մեկ այլ առումով, ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ-ն հայտնվել է աննախանձելի վիճակում։ Սակայն այն բանից հետո, երբ հենց Պուտինի հրավերից հետո Սարգսյանն ու Ալիեւը համաձայնվեցին հանդիպել, սա լավագույն առիթն է ցույց տալու, որ ՌԴ-ն չի կորցրել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերջին շրջանում բազմաթիվ փորձեր արեցին կազմակերպելու Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, բայց դա հաջողվեց միայն ՌԴ-ին։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև