Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրադադարի խախտման մասին մտահոգություն կարող են հայտնել այն երկրները, որոնք Ադրբեջանին մինչև ատամները չեն զինում. «Ժամանակ»

Օգոստոս 05,2014 10:44

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով միջազգային հանրությանը հորդորում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ վերջին օրերի սահմանային լարվածության պատասխանատվությունը դնելով Երևանի վրա: Դա հայտարարություն է, որը պետք է արած լիներ Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց Հայաստանի ԱԳՆ-ն վերջին օրերին վերածվել էր լռության ամրոցի, իսկ արտգործնախարար Նալբանդյանը, երբ գնդակոծվում էին Հայաստանի սահմանամերձ գյուղերը, երբ դիվերսիոն խմբերը մեկը մյուսի հետևից փորձում էին ներթափանցել Հայաստանի սահման, և հայ զինծառայողներն իրենց կյանքի գնով կասեցնում էին այդ փորձերը, խոսում էր Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության նպատակահարմարության մասին:

Եվ սա այն դեպքում, երբ ինչ Հայաստանը ոտք է դրել Եվրասիական միության արահետին, մեկը մյուսի հետևից հարվածներ է ստանում և՛ ազգային շահերին, և՛ ազգային արժանապատվությանը, և՛ ազգային անվտանգությանը. հարվածներ է ստանում Մոսկվայից, Աստանայից, Բաքվից, չորս կողմից:

Ահա այս պարագայում Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է ոչ թե այս ամենի մասին, այլ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման անսասանության մասին: Սա, իհարկե, արդեն դժվար է ԱԳՆ որակել, սա պարզապես մի գործակալական կառույց է, որը Հայաստանում կատարում է երրորդ երկրի շահերի սպասարկում և լռում կամ խոսում է երրորդ երկրի շահերից ելնելով: Եվ, ըստ էության, արդեն կարևոր էլ չէ, թե որն է այդ երրորդ երկիրը, թեև այս պարագայում իհարկե ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Որովհետև երբ Հայաստանի սահմանները գրոհում են, լռում է մեկ էլ Հայաստանի անվտանգության, այսպես ասած, թիվ մեկ դաշնակիցը՝ Ռուսաստանը, որը սպառազինություն է մատակարարում Հայաստանի սահմանները գրոհող Ադրբեջանին: Այսինքն՝ Ռուսաստանը հարձակողական սպառազինություն է մատակարարում մի երկրի, որը գնդակոծում է Հայաստանի խաղաղ բնակավայրերը: Եվ այսքանից հետո ցինիզմի ու զավեշտի գագաթն է հրադադարի խախտման վերաբերյալ մտահոգություն հայտնելու մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

Հրադադարի խախտման մասին մտահոգություն կարող են հայտնել այն երկրները, որոնք Ադրբեջանին մինչև ատամները չեն զինում: Իսկ երբ Ռուսաստանը չորս միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, իսկ հետո էլ մտահոգվում, երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի վրա, ապա սա արդեն ուղղակի անբարոյություն է՝ մեղմ ասած: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է խոսեր այդ մասին, եթե սպասարկելու լիներ Հայաստանի շահերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031