Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար:
Հանդիպելով մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆրանսիայի ընտրանու հետ, որի թիմային միջին վարկանիշն ավելի բարձր է, Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը բաժանեցին միավորը, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց: Դիմակայությունն ավարտվեց 1,5:2,5 հաշվով:
Այս պարտությունից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը նահանջեց 39-րդ հորիզոնական:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Կոստա-Ռիկան է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, armchess.am