Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասիրությունը ֆեյսբուքյան տարածքում հերոսությունը չէ, ոչ էլ «թուրքի մաման լացացնելու» երդումները. «Հրապարակ»

Օգոստոս 05,2014 10:29

Ոչ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ոչ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ոչ էլ երրորդների անհասկանալի խուճապը: Հայրենասիրական կոչերի, սրտաճմլիկ ելույթների ու ֆիդայական հայրենասիրության ժամանակները վաղուց են անցել: Մենք ոչ 19-րդ դարում ենք ապրում, ոչ էլ կարաբիներների ժամանակներում, որ աշխարհազորային գումարտակներ կազմենք ու աղջիկ-տղա մեկնենք ռազմաճակատ՝ հող հայրենին պաշտպանելու: 2014 թվականին պայքարը ժամանակակից զենքի ու զինատեսակների, մտքի ու ռազմական հմտության, դիվանագիտության եւ պետական կուռ կառույցների միջեւ է ընթանում: Ով կունենա առաջադեմ զենք ու զորք, ում մարտավարությունն ավելի խելամիտ կլինի, ում դիվանագիտական միտքն ավելի դիպուկ ու ճկուն, ով կկարողանա համաշխարհային հանրությանը համոզել իր ճշմարտացիության մեջ, նա էլ կհաղթի:

Հայրենասիրությունը ֆեյսբուքյան տարածքում հերոսությունը չէ, ոչ էլ «թուրքի մաման լացացնելու» երդումները, այլ անմեղ պատանիների կյանքը խնայելու, նրանց թնդանոթի միս չդարձնելու ունակությունը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031