Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին նախարար. «Իրավիճակը արհեստական է թեժացվում». «Ժամանակ»

Օգոստոս 05,2014 10:21

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի բանակի հետ միջադեպերը կապ ունեն Ուկրաինայի ներկա իրավիճակի ու Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ հակամարտության հետ։ Ներկայացնում ենք հատված «Ժամանակի» զրույցից Վաղարշակ Հարությունյանի հետ։

– Ձեր կարծիքով՝ այս իրավիճակը ե՞րբ կհանդարտվի եւ ե՞րբ ամեն ինչ կավարտվի։

– Ես ասացի, որ իրավիճակը արհեստական է թեժացվում։ Նաեւ Ադրբեջանի շահերից է սա բխում, որ սահմաններում լարվածություն պահի եւ փորձի խուճապի մատնել Հայաստանի բնակչությանը։ Սա բխում է Ադրբեջանի շահերից։ Այսօր եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Հայաստանի հայկական բանակը շատ հստակ, շատ պրոֆեսիոնալ ձեւով պատասխանում է ադրբեջանական պրովոկացիաներին։ Լարվածությունը կավարտվի այն ժամանակ, երբ իրենք կզգան, որ որեւէ հաջողության չեն հասնելու։ Իսկ ես համոզված եմ դրա մեջ։

– Ի՞նչ սպասելիքներ կան Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխի այդ հանդիպումը։

– Միայն այն, որ այդ հանդիպումը կազմակերպում է Ռուսաստանը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը հիմա փորձում է ամեն ինչ անել, որ այս միջադեպերը չվերածվեն պատերազմի, որովհետեւ միայն Ռուսաստանն է շահագրգռված այսօր, որ տարածաշրջանում չլինի պատերազմ։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031