Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայում երրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ մրցաշարային աղյուսակում շարունակում են ընթանալ երրորդ հորիզոնականում:
Վիետնամի հետ հանդիպումում սպիտակներով խաղացող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան պարտության մատնեցին մրցակիցներին՝ 3:1 հաշվով թիմային հաղթանակ բերելով Հայաստանին: Այսօր մեր կանանց ընտրանին խաղում է Ինդոնեզիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, armchess.am