Մայիսի 13-ին, Երեւանում գտնվելու ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզ հրավիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ Ղարաբաղի խնդրով բանակցություններ վարելու: Մայիսի 24-ին, ելույթ ունենալով Քարնեգի հիմնադրամում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «վերաթարմացրեց» այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքները ասելով, որ իր ելույթն արտահայտում է ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետը: Համանախագահ երեք երկրներից երկուսն ակնհայտ ակտիվություն ցուցաբերեցին, ինչը, բնականաբար, չէր կարող դուր գալ երրորդ երկրին՝ Ռուսաստանին, որն ավանդաբար համարվում է այս տարածաշրջանի «նայողը»: Մայիսի կեսերից կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան շփման գծերում:
Այս երկուսուկես ամիսներին կտրուկ վատացել են նաեւ հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ մալազիական ինքնաթիռի կործանում, պատժամիջոցներ, սպառնալիքներ, մեղադրանքներ: Նույն ընթացքում Ադրբեջանի իշխանությունը «վհուկների որս» է սկսել ընդդիմադիրների, այլախոհների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ եւ սուր քննադատության է արժանացել Միացյալ նահանգների կողմից, որի դեսպան Մորնինգսթարն ակնարկել է, թե չի պատրաստվում աչք փակել Ադրբեջանի կեցվածքի վրա ոչ երկրի ներսում, ոչ էլ Ղարաբաղի հարցում:
Սահմանային միջադեպերի վերջին էսկալացիայի ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցելուց, իսկ երկու երկրների նախագահները համաձայնեցին հանդիպել Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չեմ բացառում, որ վերջինս կառաջարկի շփման գծում տեղակայել խաղաղապահների: Ռուսաստանն այդպիսով հասել է իր նպատակին. Փարիզը փոխարինվեց Սոչիով, «մադրիդյան սկզբունքները» կրկին մոռացվեցին, Հայաստանը վերահաստատեց իր «եվրասիականությունը»: Սակայն մի քանի տասնյակ հայերի եւ ադրբեջանցիների ընտանիքներում հիմա սուգ է:
Միամիտ հարց. հնարավո՞ր է արդյոք հասնել քաղաքական նպատակներին՝ առանց մարդ սպանելու: Ինձ թվում է, հնարավոր է, եթե նպատակներ դնողը չունի մարդակերական ավանդույթներ, բայց ունի բավականաչափ տնտեսական, տեխնոլոգիական լծակներ՝ կողմերի վրա ազդելու:
Կարդացեք նաև
Բայց կողմերը նույնպես չպիտի հանդես գան զուտ օբյեկտի դերում: Այդ առումով Ադրբեջանի վրա հույս դնելը, կարծում եմ, իրատեսական չէ: Նավթի պատճառով այդ երկրի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը եւ հակված է խելահեղ արկածախնդրությունների: Բարեբախտաբար, մեր բանակն իր գործը լավ է անում եւ դիմակայում է այդ ոտնձգություններին: Իսկ դիվանագիտությո՞ւնը: Այստեղ, կարծում եմ, մենք խնդիր ունենք: Իմ ընկալմամբ, դիվանագիտությունը նույն զինվորական ծառայությունն է, որի նպատակն է կանխել զոհերը: Առայժմ դա չի հաջողվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2014 թ.
Հիմա Ռուսաստանը շատ ուժեղ է և բնականաբար թույլ չի տա այս կոնֆլիտկը շատ հասունանա.թերևս պատերազմի կանխման միակ լուրջ երաշխիքը դա է և կտեսնեք բոլորը ոնց կհանդարտվեն Սոչիի հանդիպումից հետո,քանզի Մեծն Պուտինի խոսքը խոսք է և Աստված մի արասցե հանկարծ մեկը մի չնչին շեղվի այդ խոսքից։3-4 օր և կրքերը կհանդարտվեն ու թող բոլորը այ հիմիկվանից ֆիքսեն թե ով է կանխում պատերազմը թե չէ մեզ մոտ միշտ հետո այլ մեկնաբանություններ են սկսվում և ի դեպ չեմ զարմանա,եթե մի քանի ամսից մեր թերթերը և վայ քաղաքագետները սկսեն պնդել,թե եթե Պուտինը չխանգարեր արդեն Բաքուն վերցնում էինք։ Մտահոգվելու և խուճապի մատնվելու կարիք չկա,Ռուսաստանւ հզոր է,Պուտինը՝հաստատակամ իսկ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է հետևաբար խդիրը կլուծվի շատ արագ,չմոռանանք,որ անգամ Սիրիայում հզոր հանդես եկավ Մայցամաքային Խաղաղապահ Զորքերի Գլխավոր Հրամանատարը էլ ուր մնաց այստեղ թույլ տա լուրջ էսկոլացիա,բացառվում է 1000 տոկոսով։
Ի դեպ Փարիզը անգամ Ելցինի ժամանակ համարժեք չէր Մոսկվային,այնուամենայնիվ շնորհակալություն հումորի համար ահագին զվարճացրեցիք և այս օրերի լարվածության պայմաններում դա շատ օգտակար էր։
Միջազգային «խաղացողները» Հայաստանին արդեն վաղուց էն մատների վրա խաղացնում։ Ադրբեջանն էլ ձեւեր է թափում,որ իբր թե նա իր խաղն է խաղում ( նաֆթի պաշարները դեռ նրան գուրգուրում էն այդ հարցում), բայց այդ կամակորությունը պատժվելու է, կամ մեր միջոցով եւ մեր հաշվին, կամ ՄԵԾՆ տերությունների սցենարով՝ազերիների հաշվին (նաֆթային ռեսուրսների եւ մարդկային զոհերի տեսքով )։ ՄԵԾՆ տերությունները վաղուց էն մուտք գործել վիրտուալ եւ տեղեկատվական դաշտ,անելով ամեն ինչ,որպեսզի այն դարձնեն կառավարելի։ Պ.Աբրահամյան.սրանք քար են քցելու նաեւ Ձեր « բոստանը », այդ նախանշանները՝ շատ նուրբ,նաեւ կոպիտ ձեւով արդեն նշմարվում էն։
Բաժանիր, որ տիրես: Հակասեմիթական ուժերը նրանք են, ովքեր սեմիթական (արաբ, հրեա,…) ազգերը իրար դեմ են հանում, հակասլավոնական ուժերը նրանք են, ովքեր սլավոնական (ռուս, ուկրաինացի,…) ազգերը իրար դեմ են հանում, հակահայկական ուժերը հայերի մեջ կփորձեն կռիվ գցել: Պետք է նախաձեռնություն ցուցաբերել, հնարել մի գործ, որը կմիավորի ողջ հայությունը այդ գործի հաջող իրականացման համար: Միավորվի, որ չտիրեն:
«Իսկ դիվանագիտությո՞ւնը: Այստեղ, կարծում եմ, մենք խնդիր ունենք»(Ա.Ա.): Ուժի դեմ ոչ մի «խաղ»չկա:”Первым делом самолёты,а девочки потом” Պետք է ուժեղ լինել,դիվանագիտությունը կգա ինքն իրեն…
Ցավոք, պստիկները միշտ էլ մանրադրամ ու խաղալիք են եղել հզորների ձեռքին, հատկապես երբ շատ խելք ու փորձ (պետականության) չունեն: Այս պարագայում, եթե նույնիսկ նավթ ու գազ ունես, այն կարող է քեզ շատ ավելի վնաս բերել քան թե օգուտ! Իսկ եթե անձնազոհ կռվելով, հաղթանակ էս տարել, ապա խելոք «քեռիները» շատ լավ գիտեն թե ՔՈ հաղթանակն ԻՐԵՆՔ ինչպես իրենց ծառայեցնեն! Պիտի նախ ընդունենք որ մենք բոլորովին խակ ենք՝ պետականության կատեգորիաները հուզական-մարդկայինից տարբերելու առումով նույնիսկ: Հետո էլ պիտի հարեւան էշերին գլխի գցենք որ իրենք էլ են այդպես, ու ինքներս բանակցենք, միայն մեր իրական հնարավորությունների վրա հենվելով: Հերիք է որ ղարաբացին ու ալին պայմանավորվեն ու առանձին հանդիպեն (ասենք՝ ինչ-որ տեղ սահմանագլխին) ու խիստ գաղտնի զրուցեն մի երկու ժամ մինչեւ Սոչի գնալը (թեկուզ բոլորովին դատարկ բաների մասին!) ու դրանից հետո կրակոցները դադարեցնեն իսպառ! Իսկ ինչ է եղել, միթե բավարար չափով չենք իրար կոտորել, եւ պիտի գնանք մինչեւ վերջ? Պատկերացրեք միայն թե երկուսի արժեքն էլ ինչքան կբարձրանա միանգամից ամեն տեղ, ու գլխավորը՝ – ինչ մանթոյի մեջ կնկնեն բոլոր աշխարհակալ ռեժիսորները! Բայց ով իրենց գլխի գցի …?
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/08/05/485797/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Alexandr Dugin
Железная Рука Москвы
(Карабах и Донбасс – два театра одной войны)
По Карабаху. Мой анализ строится на следующем тезисе. В данном случае статус кво, существовавший до самого последнего времени, удовлетворял все стороны, кроме США. Каков был геополитический баланс?
1. Армения: контролирует Карабах – фактически, не юридически. И это более или менее признается всеми участниками процесса.
2. Азербайджан: сохраняет Карабах юридически в своих границах. И это более или менее устраивает Баку и всех вообще (кроме беженцев и ультра-националистов).
3. Россия: сохраняет дружественные отношения с Арменией, имея там военные базы (партнерство в ОДКБ), сохраняет дружеские отношения с Азербайджаном (признавая Карабах за Азербайджаном).
4. Турция: поддерживает Азербайджан, но не вмешиывается в этнический конфликт, не обостряя отношения ни с ЕС, ни с Россией, ни с Ереваном.
5. США и НАТО: ничего не имеют в такой ситуации и заинтересованы в ее дестабилизации — причем в любую сторону.
Конфликт в Карабахе не может привести к победе ни одной из сторон. Юридически оформить армянский Карабах не возможно. Вернуть его фактически Азербайджану, не уничтожив все армянское население, не возможно. Уничтожить все армянское население и остаться почетным участником международных процессов (особенно при могучем армянском лобби в ЕС и США) невозможно. Можно только начать долгоиграющий кровавый конфликт с отсутствующим концом.Тысячи жертв и никакой цели. Россия при этом выигрывает в том случае, если все останется как есть, и теряет в том случае, если начнется конфликт, не зависимо от того, кто его начнет и как он будет развиваться.
И наоборот, США выиграют в любом случае, именно если этот конфликт начнется. Это тот же сценарий, что и в Ливии, Сирии, Ираке и , увы, на бывшей Украине. Затяжная межэтническая гражданская война с переменными локальными успехами и полным тупиком. При этом роль России как региональной державы резко падает. То есть цель достигнута. И остается только сетевая манипуляция обоими участниками: поддержка Баку в военно-стратегическом смысле и симметричная поддержка Еревану в обмен на разрыв отношений с Россией.
Если нынешний конфликт в Карабахе перерастет в полноценную войну (а это я оцениваю, как довольно вероятный сценарий), у России вообще не останется никаких выигрышных стратегий. В бывшей Украине Москва может поступить так, чтобы выиграть. Освободить Новороссию и принять после этого на себя неминуемый удар экономических и политических санкций США и ЕС. Это трудная победа, но победа. И на это мы никак не можем решиться. А в Карабахе у России вообще нет даже теоретически выигрышного сценария: чтобы мы ни делали, оставались ли бы нейтральными, вмешивались на той или иной стороне, или что-то еще, все пойдет нам в минус.Мы не можем поддержать в полной мере Армению, так как немедленно отдадим Азербайджан под контроль США. Мы не можем подержать Баку, так как Ереван наш стратегический союзник. Мы не можем сохранять нейтралитет, так как в этом случае против нас будут и армяне и азербайджанцы, а американцы этим воспользуются, и усилят хватку и над теми и над другими. Боюсь, что мы просто ничего сделать не можем, кроме как до упора настаивать на мире и сохранении статус кво.
Но самое серьезное: даже намеченная пунктиром (пока еще) эскалация ситуации в Карабахе показывает, насколько серьезны намерения покончить с Россией в ее нынешнем суверенном статусе и с Путиным. США по сути начали с нами войну в начале 2014 года и ведут ее в свойственной им манере. — Сетевыми технологиями, чужими руками, с помощью кровавого хаоса и провоцирования межэтнических и межконфессиональных противоречий.
На мой взгляд, Кремль должен сделать из обострения вокруг Карабаха следующий вывод:
Намерение США добить Россию и свергнуть Путина необратимо и принято железно. Для этого будут задействованы все имеющиеся в наличии инструменты. Активированы все тлеющие конфликты и обострены все внутренние и геополитические противоречия.
Поэтому никаких ограничений у Москвы в этой войне больше нет. Надо освобождать Новороссию стремительно и жестко. Противник интерпретирует наше промедление, как слабость и растерянность. И поэтому старается добить. Именно это и есть Карабах. Заколебались в Донбассе? Отлично: ударим по Кавказу. Сейчас по Южному, но затем и по Северному. Потом и все остальное. Если бы мы отважились на полноценную операцию в Украине, Вашингтон был бы сейчас озабочен обороной Киева. Мы бы показали силу, и тот же Карабах могли бы загасить железной рукой. Но если эта рука в Крыму железная, а на Донбассе не очень (это мы видим по той толерантности, которую власть демонстрирует в отношении “невводил” и прочей предательской швали, и, увы, не только по этому признаку – это я применяю эвфемизм), то ее попытаются оторвать и не только ее, но и голову и все остальные части России как Великой Державы.
Нас спасет только Железная Рука Москвы. Не будет ее, не будет ничего
Alexandr Dugin’
Ալեքսանդր Դուգինին
Կոնկրետ պահին, Ռուսական ՒՄՊԵՐԻԱՅՒ շահերի տեսակետից, Հարավային Կովկասի մասով՝ համոզիչ վերլուծություն էր՝ (եթե ընդունենք, որ ամբողջ աշխարհը ունի միայն մեկ նպատակ՝ Ռուսաստանի կործանումը, ինչը իրականության ընկալում է, որը ունեն մարդիկ, որոնց համար Ռուսաստանը կամ ԻՄՊԵՐՒԱ է, կամ գոյություն չունի)։
Անալիզը այս պահի համար էր, և սպասարկում էր ՄԻԱՅՆ ԻՄՊԵՐԻԱՅԻ շահերը։ Եթե այս պահին Իմպերիան Հարավային Կովկասի ուղղությամբ, կոնֆլիկտի դեպքում՝ ռեսուրս չունի այն իր շահերին ծառայեցնելու համար՝ դա դեռ չի նշանակում, որ հետագայում, երբ իրավիճակը կլինի այլ (Ուկրանիական «կոնֆլիկտը» վաղ թե ուշ ավարտվելու է՝՝ «Նովոռուսիա» հորջորջվող բուֆերայն զոնան ոչ մեկին պետք չէ, Ռուսասստանը, ինքը, բուֆերային զոնա է՝ եվրոպական ևվ, արևելյան ևվ Չինական քաղաքակրթությունների միջև) այդ պոտենցիալ՝ «պահածոյացված» կոնֆլիկտը չի օգտագործելու իր շահերը սպասարկելու համար։ ՒՄՊԵՐԻԱՆ անհանգստացած չէ ոչ կոնֆլիկտի գոյությամբ, ոչ նրանով, որ շահագործելով կոնֆլիկտի «հայրենասիրական» ենթատեքստերը՝ և Հայկական և Ադրբեջանական քաղաքական «էլիտաները» իրենց երկրները «սառեցրել» են միջնադարում…
Իմպերիան միայն անհագստանում է, որ պատերազմի կամ բանակցությունների հետևանքով իր ազդեցությունի կպոկվեն տարածքներ… ինքը տեղ չի ունենա բանակցությունների սեղանին և իր «սպասարկման վարձը» չի ստանա։
Hakob-ին
Դուգինը պաշտպանում է ՒՐ ԻՄՊԵՐԻԱՅԻ գոյության իրավունքը՝ իր աշխարհընկալման և մտավոր հնարավորությունների սահմաններում։ Այդ «անալիզում» ես չտեսա ոչ տնտեսական հիմք, ոչ մարդու արժեք, ոչ որևէ հարցի նշույլ՝ «իսկ ինչ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները?»։ Ամբողջ «վերլուծության» մեջ, կարմիր թելով, միայն ԻՄՊԵՐԻԱՆ է, և նրա շահերը։
Բայց դա Դուգինի ենթադրած իմպերիայի շահերն են։ Ինչ կապ ունի դա Միջազգային փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» անվանումով մեծարվող «պետության» շահերի հետ?
Ավելի ճիշտ չէր լինի մտածեիր ինչ անել, որ «Հայաստանի Հանրապետությունը»՝ պայմանական անվանումից դառնար բովանդակություն?
2,5 մլն մարդը իրենց պետությունը ունեն… Հրաշք է տեղի ունեցել, երկնքից նվեր ես ստացել, որը կարող է և չկրկնվել… մտածի, ինչ անես, որ չկորցնես…
Թե չէ՝ Երգում ես Դուգինի արիան՝ ՄԵԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱ օպերայից… Խելք հավաքի…)))…
շվեդիայում գեյ պառադը վերջացավ, ու դու էլ վերադարձար եթեր 😀
Մոդերատորներին: Ինձ թվում է, այստեղ անձնական վիրավորանք կա: Սա մի ջնջեք, բայց հաշվի առեք:
Անձնական վիրավորանքը, առանց հարակից արգումենտացիայի, ինձ չի անհանգստացննում…
Խոսակցի մոտ ռացիոնալ արգումենտների բացակայության ապացույցն է .)))…
չեմ կարծում որ այդտեղ վիրավորանք կա: Պարզապես մարդն իր ցավն է հայտնում որ 1) գեյ պառադը վերջացավ, և որ 2) “Արսենը” վերադարձավ ու կոմենտ գրեց: այդ երկուսն իրար հետ կապ չունեն, ուղղակի ազատ մեկնաբանություն ենք անում բոլորս:
Չե, 5-րդ շարասյունների համաեվրոպական սիմպոզիումի էի մասնակցում, լիազորված էի՝ անգլո-սաքսերի կողմից որպես աղանդավորական շարժումների լիազոր-ներկայացուցիչ։ ..))).. Խելք հավաքի …)))…
Եթե նույնիսկ այլ երկրներ չհրահրեին այս ամենը, միևնույն է, մահմեդական ազգերի համար պատերազմը շարունակվելու է քանի դեռ կան ոչ մահմեդականներ: Բացեք ու կարդացեք Ղուրանը՝ կհասկանաք, թե ինչու մեր հարևանները մեզ այդքան չեն սիրում: Գրքում ամեն ինչ պարզ գրված է. եթե հավատափոխ չեն լինում, գլուխները թռցրու. քրիստոնյաների հետ երբեք չընկերանաս, և այլն և այլն …
Այդպիսի մարդկանց հետ բանավիճելը կամ ինչ որ բան հասկացնելը անիմաստ է: Պատերազմը շարունակվում է ու միշտ շարունակվելու է: Քանի՜ սերունդ, քանի՜ ազգ է կործանել սատանայապաշտական այդ ուսմունքը: Իսրայելի հրեաները դա շատ լավ գիտեն, քանի որ նման մի կրոն էլ իրենցն է: Մենք՝ դեռ ոչ:
Օրհնյալ լինի մեր ՀԱՅ ազգը ու թող Տիրոջ ձեռքը հավիտյան մեր Ազգի գլխից անպակաս լինի:
…ու սենց ազգովի մեզ տանք Տիրոջ ձեռքը հա, տերն էլ Մեծն Պուտինն ա, գլխավոր առաքյալն էլ` Դուգինը?
և էս բոլորն արվում ա ինչ որ անալիզների միջոցով…., հալալ ա, բան չունեմ ասելու, ,,ազատություն, անկախություն, արժանապատվություն,, բառերն արդեն կարելի ա հանել հայկական բառարանից… ի դեպ` վաղուց էի կասկածում, որ շուտով ,,սուվերեն պետություն” բառն էլ կդառնա ոչ օգտագործելի ու վերջ: Մնացածն աբսուրդ ա: Մեր թշնամիները մաղարիչ ունեն անելու իրենց աստծուն:
Հարգելի Garry, ամենևին Պուտինին նկատի չեմ ունեցել իմ գրածում:
Այս պահին անհրաժեշտ է լուծարել սփյուռքի նախարարություն կոչվածը կրճատել բոլոր նախարարությունների /բացի ուժայիններից/ ուռճոցված հաստիքները և այդ ռեսուրսները ուղղորդել ՊՆ-ին: Անկեղծ ասած այս լարված իրավիճակում հիրավի իր բարձրության վրա է գտնվում միայն մեր փառապանծ բանակը նախարար՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Առանց մարդ սպանելու, քաղաքական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ գլուխ ու եղունգ:
Դիվանագիտության ո՞ր տեսակին է պատկանում ՀՀ դիվանագիտությունը:
Ո՞րն է տարբերությունը Սադախլոի շուկայի «թրեյդերների» եւ դիվանագետների:
Ինչու՞ ՀՀ ղեկավարությունը (1991-2014թ.թ.) դուրս մնաց ռուս – թուրքական խաղերից:
«Где собака зарыта?»