Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի գնահատմամբ, Հայաստանն ու Ադրբեջանը նախապատերազմական փուլում են: Նա չի բացառում, որ առաջիկա օրերին Սոչիում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո իրավիճակը ոչ թե հանդարտվի, այլ պատերազմը վերսկսվի:
«Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության ժամանակ էլ բանակցային սխալ քաղաքականություն է տարվել, ինչի արդյունքում այսօր պատերազմի վերսկսման հստակ նախանշաններ կան: Սերժ Սարգսյանից որեւէ ակնկալիք չունեմ, նրանից ոչ մի լավ բան չեմ սպասում: Նա իր վարած քաղաքականությամբ սկզբից մինչեւ վերջ ինչ կար չկար ձախողել է, սրանից էլ ինչ ակնկալիք: Որ հանդիպեն ի՞նչ: Շատ -շատ Ալիեւը պետք է ասի՝ Սերժիկ արի դու սուսուփուս հանձնի, որ շատ մեծ բան չլինի»,- ասաց ազատամարտիկը:
Պարոն Սարուխանյանի համոզմամբ, հնարավոր պատերազմի վերսկսման պարագայում իշխանությունները պետք է հոգեբանորեն պատրաստեին հասարակությանը, ինչը չեն արել. «Մարդիկ հոգնած մտածում են օրվա հացի մասին: Չեն նախապատրաստել հասարակությանը:
Բացի դա, Ռուսաստանի կողմից վաճառված 4,5 միլիարդ դոլարի զենքը ադրբեջանցիները պետք է օգտագործեին, դա հո նմուշ չէ, որ տանեն 50 տարի պահեն: Երբ որ այդ զենքը վաճառում էին, մեր Սերժիկ Սարգսյանը չէ՞ր ասում այ ռազմավարական գործընկեր մեզ տրաքացնելու է, կարո՞ղ է տանելու են պահեն: Այն ժամանակ պետք է խոսեր, զենքն առնում են կրակելու համար»:
Կարդացեք նաև
Վերջին օրերին կամավորների՝ սահմաններ մեկնելու անհրաժեշտությունն էլ նա չի տեսնում. «Ողջունում եմ մեր տղաներին, որոնք լցված են այդ ոգով կամավոր գնան, հայրենիքը պահպանեն: Լավ բան է: Տեղն եկած ժամանակ բոլորս ենք գնալու, բայց ինչքանով է հիմա նրանց մեկնելը նպատակահարմար,ինչքանով են իշխանությունները պատրաստ այդ կամավորականներին ճիշտ նպատակով օգտագործել, պարզ չէ: Գնացել են, որ ի՞նչ անեն, հստակ չէ: Սաշիկը իր տեսախցիկները քաղաքում է շարում, փոխանակ սահմանի վրա: Եթե քաղաքի տեսախցիկները Սաշիկը շարեր սահմանի երկայնքով, ամեն հարյուր մետրը կտեսնեին՝ ով է գալիս, ով է գնում, ու ադրբեջանցի դիվերսանտներ էլ չէին լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինե ջան, որտեղից ես ախր պեղում նման հոտած դեմքերի, ով ա էս մարդը, ինչ ա ուզածը, էդ որ ճակատում ա կռվել, որ չենք ճանաչում, կամ հիմա նման աբիժնիկ դեմքերի կարծիքը տպելու ժամանակն ա?
Մենք էլ ենք դիմել ՊՆ-ին մեր՝ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի վետերանների կողմից, սահմանի մի հատվածի անվտանգությունը մեզ վստահելու խնդրանքով, և սպասում ենք պատասխանի: Շատերս արդեն թոռներ ունենք, բայց միևնույն է, մեր ներկայությունը առաջին գծում շատ անփորձ ջահելների կյանք կփրկի:
Արի կլինի դու մեզ լսի, մեր ասածը տպագրի, որ մարդիկ հույս ու հավատով լցվեն, զինվորի ծնողները մի լավ լուր լսեն, իմանան որ դժվար պահին իրենց երեխայի կողքը կարգին տղերք են կանգնած, որ մենակ չեն… թե չէ ինչ հիմարի մեկը լինի, մենակ թե Սաշիկ ու Սերժիկ ասի՝ արդեն հոդվածի հերոս է?
Կարծում եմ երևի գրածս կջնջեք, բայց գոնե Դուք կարծիքս իմացեք՝ ընդիմադիր լինելը ինքնանպատակ և ամեն գնով չի լինում, դա ՃԻՇՏ ՉԷ